Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի թվայնացման առցանց պատվերները կարող եք ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով՝ [email protected]

Դիմումն առցանց ուղարկելիս խնդրում ենք հնարավորինս մանրամասն տեղեկություններ տրամադրել՝ անուն, ազգանուն, էլ. փոստ, հեռախոսահամար, կազմակերպություն, համալսարան, ֆակուլտետ, ամբիոն և այլն, իսկ պատվերը լրացնել տրված օրինակով՝

  1. Ձեռագիր. ձեռագրի համարը, էջերը, որակը` բարձր (հակառակ դեպքում նշում պետք չէ):
  2. Արխիվային փաստաթուղթ. ֆոնդի համարը, թղթապանակը, վավերագիրը, որակը` բարձր (հակառակ դեպքում նշում պետք չէ):

Առցանց պատվերի դեպքում խնդրում ենք նկատի առնել, որ պատվերը պետք է հաստատի Մատենադարանի տնօրինությունը, ինչից հետո միայն այն կարող է կատարվել: Գործընթացը կարող է տևել մինչև 10 օր: Պատվերը կատարվելու դեպքում դուք ծանուցում կստանաք ձեր էլ. փոստի հասցեին:

Թվային պատճեն /տեքստ/1 կադրը` 350դր.
Թվային պատճեն /մանրանկար/1 կադրը` 2250դր.
Թվային պատճեն բարձր որակի1 կադրը` 9000դր.

Կիսվել