ԼՈՆԴՈՆԱԲՆԱԿ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնաբնակ Արմեն Սահակյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել շուրջ 400 միավորից բաղկացած հայագիտական արժեքավոր գրականություն: Արմեն Սահակյանի նվիրատվությունը ներառում է 11 միավոր հնատիպ գիրք, 40 միավոր ալբոմ, 1 ատլաս իր լրացումով՝ տպված Օսլոյում, 1923թ.: Գրանցվել է նաև 38 միավոր մամուլ՝ օտար լեզուներով: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Արմեն Սահակյանին հանձնեց շնորհակալագիր՝ կատարած նվիրատվության և Մատենադարանի հետ համագործակցության համար:

Կիսվել