Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը: Խոսքով հանդես եկավ «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ նախագահ Խաչիկ Հարությունյանը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս գիտաժողովին ներկայացվելու են բազմաբովանդակ զեկուցումներ (39 զեկուցում) հետեւյալ ուղղություններով`
— ձեռագրագիտություն եւ գրչության կենտրոններ,
— աղբյուրագիտություն, պատմագիտություն,
— հայոց լեզվի պատմություն,
— հայ գրականության պատմություն,
— արվեստագիտություն,
— արեւելագիտություն,
— աստվածաբանություն, կրոնագիտություն:
Գիտաժողովն անցկացվում է նոյեմբերի 28-30-ը` Մատենադարանի թանգարանային մասնաշենքի «Վիրտուալ Մատենադարան» դահլիճում (տե՛ս ծրագիրը)