ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎ»-Ը

Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը: Խոսքով հանդես եկավ «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ նախագահ Խաչիկ Հարությունյանը:
  Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս գիտաժողովին ներկայացվեցին բազմաբովանդակ զեկուցումներ (39 զեկուցում) հետեւյալ ուղղություններով`
     — ձեռագրագիտություն եւ գրչության կենտրոններ,
     — աղբյուրագիտություն, պատմագիտություն,
     — հայոց լեզվի պատմություն,
     — հայ գրականության պատմություն,
     — արվեստագիտություն,
     — արեւելագիտություն,
     — աստվածաբանություն, կրոնագիտություն:

  Գիտաժողովն անցկացվեց նոյեմբերի 28-30-ը` Մատենադարանի թանգարանային մասնաշենքի «Վիրտուալ Մատենադարան» դահլիճում (տե՛ս ծրագիրը):

Կիսվել