ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով, որը վերաբերում է երաժիշտ, երգահան, դաշնակահար Գոհարիկ Ալիս Ղազարոսյանին (1907-1967):
Երգահանը ծնվել է Կոստանդնուպոլսում, նախնական կրթությունը ստացել է Էսայան վարժարանում: Տեղափոխվել է Փարիզ, երաժշտական մասնագիտությունը կատարելագործել է Ազգային կոնսերվատորիայում, աշակերտել է Լեւիին, Դյուկային, Ռոժե-Դյուկասին: Զբաղվել է մանկավարժական, երաժշտական, հասարակական գործունեությամբ: Համերգներով հանդես է եկել Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում եւ ԱՄՆ-ում: Գրել է կամերային գործեր, դաշնամուրային երկու կոնցերտ, բալետ («Մի մոր պատություն»), ստեղծել է «պատմողական» հայկական երգի ինքնատիպ տեսակ: Կատարել է Կոմիտասի հավաքած երգերից քսանի դաշնամուրային փոխադրությունը, զբաղվել է աշուղական երգերի մշակմամբ: Մահացել է Փարիզում 1967թ. հոկտեմբերի 29-ին: Թաղված է Բանյոյի գերեզմանատանը:
Գոհարիկ Ղազարոսյանի արխիվը պարունակում է 1441 միավոր, 1885 արխիվային փաստաթուղթ: Այն մշակել է ավագ գիտաշխատող Արուս Բոյաջյանը։

Կիսվել