![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/12/321482035_558204022495668_6787609924878036789_n-1024x683.jpg)
Դեկտեմբերի 21-ին Մաշտոցյան Մատենադարանի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Մատենադարանում տեղի ունեցավ «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողով:
Զեկուցումներով հանդես եկան Մատենադարանի Արևելագիտության բաժնի առաջատար գիտաշխատող Քրիստինե Կոստիկյանը, ավագ գիտաշխատողներ Իվեթ Թաջարյանը և Հասմիկ Կիրակոսյանը, Թեհրանի համալսարանի տարածաշրջանային ուսումնասիրությունների բաժնի և Կովկասի հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Շիվա Ալիզադեն, Թեհրանի համալսարանի Կովկասի հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Մեհդի Հոսեյնի Թաղիաբադը և ԵՊՀ Իրանագիտության ամբիոնից Արփինե Առուշանյանը։
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/12/321502867_729414158256366_87509976031983395_n-1024x683.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/12/321620905_1391509207922458_2116623690113112500_n-1024x683.jpg)
![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/12/321647600_854567765664789_1208003204711945126_n-1024x683.jpg)