ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇՔԱՆՇԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂԻՆ

Մաշտոցյան Մատենադարանի 15-19-րդ դարերի հայ մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող Փիրուզ Մնացականյանը պարգևատրվել է Լեհաստանի Հանրապետության «Արժանիքների խաչ» արծաթե շքանշանով: Լեհաստանի նախագահի անունից շնորհվող պետական պարգևի հանձնման արարողությունը տեղի ունեցավ Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը ս.թ. ապրիլի 21-ին, շքանշանը հանձնեց դեսպան Պավել Չեպլակը: Իր ելույթում պարոն դեսպանը կարևորեց հայ-լեհական գիտական կապերի ասպարեզում Փիրուզ Մնացականյանի ներդրած ավանդը և հույս հայտնեց, որ Հայաստանի և Լեհաստանի գիտական հաստատությունների միջև համագործակցությունը կլինի շարունակական և արգասաբեր:

Կիսվել