ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 29-ին Երևանի համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցեց նաև Մաշտոցյան Մատենադարանը։ Աշխատանքներին մեծապես աջակցեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ, Տեխնոլոգիական ինստիտուտի, ինչպես և Կենտրոն վարչական շրջանի Կոմունալ տնտեսության և ԲՇԿ մարմինների հետ աշխատանքների բաժնի աշխատակիցները։ Կատարվեցին Մատենադարանի հարակից տարածքի մաքրման աշխատանքներ, իսկ հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով լվացվեցին շենքի ճակատը զարդարող մեծադիր արձանները։

Մատենադարանի տնօրինության հրավերով շաբաթօրյակի մասնակիցները շրջայց կատարեցին Մատենադարանում։

Երախտագիտություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ մասնավորապես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին, Երևանի տեխնոլոգիական ինստիտուտին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին, Կենտրոն վարչական շրջանի Կոմունալ տնտեսության և ԲՇԿ մարմինների հետ աշխատանքների բաժնի աշխատակից Արման Հարությունյանին և հրշեջ ծառայության աշխատակիցներին իրականացրած աշխատանքի համար։

Կիսվել