Իտալիայի Հանրապետության նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիի և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի այցը Մատենադարան Մաշտոցյան
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրընկալեց Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախագահ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Սահելի տարածաշրջանի հարցերով հատուկ բանագնաց Ռոմանո Պրոդիին և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ Նրանք շրջեցին Մատենադարանի թանգարանում, ծանոթացան հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին: Ռոմանո Պրոդին տպավորվեց Մատենադարանի հարուստ ձեռագրական ժառանգությամբ, վերականգնման աշխատանքերով ու օտարալեզու, նաև՝ իտալերեն արխիվային փաստաթղթերով։ Հյուրերին բացառիկ հնարավորություն տրվեց այցելելու Մատենադարանի արխիվապահոց: