ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

ՀՀ կառավարության որոշմամբ Մատենադարանին է տրամադրվել 50 մլն ՀՀ դրամ՝ օդի սառեցման նոր համակարգ ձեռք բերելու նպատակով: Համակարգն ունի կենսական նշանակություն, քանի որ ապահովելու է ոչ միայն բարենպաստ աշխատանքային պայմաններ, այլև՝ պահոցներում անհրաժեշտ ջերմախոնավային միջավայր:

Ենթակառուցվածքների արդիականացման համատեքստում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ, տեղադրվել են Մատենադարանի թվային տվյալների պահպանման համակարգի ջերմային կարգավորման նոր սարքավորումներ: Ամերիկաբնակ բարերարներ

Արա Փիլիպոսյանի և Աալիա Շահիդի հովանավորությամբ արդիականացվել են Մատենադարանի արտաքին և ներքին տարածքների անվտանգային վերահսկողական համակարգերը:

Կիսվել