ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է

2024 թ․ հունվարի 26-31-ը Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ, հանդիպումներ է ունենում Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությանը ողջունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քէճէճեանը։

Պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատուն և արխիվների վերականգնման կենտրոն, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին։

Մատենադարանի նախաձեռնությամբ ձեռագիր ժառանգության վերականգնման ոլորտում մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով Նոր Ջուղայի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ։

Այս նախաձեռնությամբ Մատենադարանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու աշխարհի տարբեր կենտրոններում հայկական գրավոր ժառանգության պահպանմանը։

Կիսվել