ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԶՄՄԱՌԻ ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԿՂԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մատենադարանի պատվիրակության Լիբանան կատարած այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Մեծավոր, Պատրիարքական փոխանորդ, Գերապայծառ Տեր Գեւորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանի, Զմմառի վանքի թանգարանի և մատենադարանի պատաախանատու Գեր. Պետրոս վարդապետ Մարաշլյանի և միաբանների հետ։

Կազմակերպվել է շրջայց Զմմառի վանքի ձեռագրապահոցում, թանգարանում, ներկայացվել է հնատիպ գրքերի հավաքածուն և վերականգնման արհեստանոցը։

Ստորագրվել է համագործակցության հուշագիր և քննարկվել սահմանված համատեղ միջոցառումների բովանդակությունը։ Հուշագրով մասնավորապես նախատեսվում է համագործակցության ընդլայնում գիտահետազոտական, գիտացուցադրական և վերականգնման ոլորտներում։

Մատենադարանի նախաձեռնությամբ Միաբանության վերականգնողներն աշնանը կվերապատրաստվեն Մատենադարանում։

Հանդիպմանը մասնակցել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մատենադարանապետ Գերաշնորհ Տեր Շահան Ս. արքեպիսկոպոս Սարգիսյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության արխիվատան տեսուչ Հոգեշնորհ Հայր Վիգեն վարդապետ Տալգըլըճյանը։

Կիսվել