Հատոր ԺԱ., ձեռ. 3401-3700, Երևան, 2014, 1984 սյուն, 992 էջ
Խմբագրությամբ՝ ԳԵՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ և ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ
Հինգ տարվա ընդմիջումից հետո Մաշտոցյան Մատենադրանը լույս է ընծայել հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի մատենաշարային հրատարակության ԺԱ. հատորը, որն ընդգրկում է Մատենադարանի ձեռագրատանը պահվող 3401-3700 գույքահամարներով գրանցված 300 ձեռագիր մատյանների ընդարձակ նկարագրությունները:
Հատորը կազմված է նախաբանից (Մաշտոցյան Մատենադարանի Մայր ցուցակի տասնմէկերորդ հատորը – ԳՈՒՐԳԷՆ ԳԱՍՊԱՐԵԱՆ, սյուն 5-8), ձեռագրերի նկարագրություններից (սյուն 9-1636), ցանկերից և աղյուսակներից (սյուն 1637-1970):
Ձեռագրերի նկարագրությունների խմբագրական վերջնական շտկումները, սրբագրական աշխատանքները կատարվել են 2013-2014 թթ.՝ ևս մեկ անգամ դրանք համեմատելով բնագրերի հետ։
Հատորում ընդգրկված 300 ձեռագիր մատյաններից 24-ը բաղկացած է մեկից ավելի ձեռագրերից, իսկ երեք ձեռագիր մատյան կազմվել է տպագրված գրքերի հետ (ձեռ. 3628, 3668, 3697): Այսպիսով, 3401-3700 գույքահամարներով գրանցված 300 ձեռագիր մատյաններում ընդգրկված է եւ նկարագրվել է 312 ձեռագիր մատյան և 3 տպագիր գիրք:
Մայր ցուցակի ԺԱ. հատորում ընդգրկված ձեռագրերի առաջին նկարագրությունները կատարել են՝
ՓԻՐՈՒԶ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ – 176 ձեռագիր,
ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ – 24 ձեռագիր,
ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ – 88 ձեռագիր,
ԱՐԱՄ ԴԻԼԱՆՅԱՆԸ – 12 ձեռագիր։
Մայր ցուցակի ԺԱ. հատորում ընդգրկուած ձեռագրերի երկրորդ նկարագրությունները կատարել են՝
ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ – 50 ձեռագիր,
ԳՈՀԱՐ ՉԱՏՅԱՆԸ – 50 ձեռագիր,
ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ – 13 ձեռագիր,
ՔՆԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ – 37 ձեռագիր,
ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ – 50 ձեռագիր,
ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ – 50 ձեռագիր,
ՀԱՍՄԻԿ ԻՐԻՑՅԱՆԸ – 50 ձեռագիր:
ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ վերջնամշակել է 3406 ձեռագրի նկարագրությունը:
Վրացերեն գրառումների վերծանությունը կատարել է ԲԵՌՆԱՐ ՈՒՏԻԵՆ։
Պարսկերեն գրառումները վերծանել եւ թարգմանել են ՔՐԻՍՏԻԵ ԿՈՍՏԻԿԵԱՆԸ և ԻՎԵՏ ԹԱՋԱՐՅԱՆԸ։
Թուրքերեն գրառումները վերծանել եւ թարգմանել է ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
Մայր ցուցակի ԺԱ. հատորում վերանայվել է «Ցանկեր եւ աղիւսակներ» բաժնի նյութերի ցանկը։ Մատենագրական միավորները ներկայացվել են թե՛ բովանդակային, ինչը հիմնական սկզբունքն էր նախորդ հատորներում, եւ թէ միջնադարյան հայ մատենագրության մեջ առկա ժանրերի հնարավորինս մանրամասն դասակարգումով։
Տեղանունների և Անձնանունների ընդհանուր ցանկերը կազմել են ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ՕՎՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ԳՈՀԱՐ ՉԱՏՅԱՆԸ:
Մանրանկարների և Մետաղե կրկնակազմեր, խաչեր և այլ զարդեր ունեցող ձեռագրերի ցանկերը կազմել է ՍԵԴԱ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Գրչության ժամանակագրական, Նախագաղափար եւ հետագա հիշատակարանների, Նյութերի, Գրչության վայրերի, Գրիչների, Ծաղկողների, Կազմողների, Մեկենասների, Պատուիրատու-ստացողների, Կնքադրոշմների, Գաղնտագրություն ունեցող ձեռագրերի, Ի մի տփի ձեռագրերի ցանկերը և Ձեռագրերի ընդհանուր և Պատառիկ-պահպանակների ընդհանուր աղյուսակները կազմել է ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանը եւ «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը երախտագիտություն են հայտնում «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին սույն հատորի տպագրությանն աջակցելու համար:
Թվային տարբերակը տե՛ս այստեղ: