ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ»-Ը

Հայաստանյան և արտասհամանյան գիտակրթական տարբեր հաստատություններից գիտաժողովին մասնակցող հետազոտողներին ողջույնի խոսք են հղել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը և գիտաժողովի կազմկոմիտեի ղեկավար Խաչիկ Հարությունյանը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը:

Գիտական մենագրություն անվանակարգում մրցանակը շնորհվել է գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Թումանյանին՝ «Վանականության կանոնները և ծիսակարգերը հայոց մեջ» աշխատության համար:

Գիտական հոդված անվանակարգում էլ հաղթող է ճանաչվել 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Գառնիկ Հարությունյանի «Հովհաննես Կարնեցու՝ Ղազար Բաբերդցի († 1809) նահատակին նվիրված անտիպ չափածո վկայաբանությունը և տաղը» հոդվածը:

«Միջնադարագիտական 10-րդ միջազգային գիտաժողով»-ը կընթանա մինչև նոյեմբերի 30-ը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը):

Կիսվել