ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայագիտական միջազգային կոնգրեսի մասնակիցներ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի դոցենտ Աննա Սիրինյանին պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով՝ հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար։


