ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ ԿԱՅԱՑԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ
Հուլիսի 9-ից 12-ն ընթացող կոնգրեսի եզրափակիչ նիստի ավարտին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Մատենադարանի ավագ գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» գրքի շնորհանդեսը և 15-րդ դարի բացառիկ Ձեռագիր մատյանի ցուցադրությունը։

