ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՐԱՐՉԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Համաձայն Մատենադարանի գիտացուցադրական գործունեության բազմազանության հայեցակարգի՝ կարևորվում է ոչ միայն տարատեսակ նմուշների ցուցադրությունը (ձեռագիր, թանգարանային առարկա, լուսանկար և այլն), այլև ձեռագրական ժառանգության բազմաշերտ և համակողմանի ներկայացումը։ «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված են հայ և օտարալեզու ձեռագիր մատյաններ, որոնցում պատկերված են աշխարհի արարման տեսարաններ, բնության պատկերներ, լայն իմաստով՝ բնության ստեղծագործական տարերքը արտահայտող դրվագներ։

