ՀՀ-ՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱԼԵՍՍԱՆԴՐՈ ՖԵՐՐԱՆՏԻՆ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԱՅՑԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Տնօրեն Արա Խզմալյանի և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, այցելել են նաև Վերականգնման բաժին, միջնադարյան արվեստների և արհեստների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիաներ, հայկական վերականգնողական թղթի արտադրամաս։ Դեսպանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը և միջազգային համագործակցության ընդլայնումը։ Առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության առկա ուղղությունների խորացումը և նոր ձևաչափերի հաստատումը։

