ԳԱՆՁԱՐԱՆՆԵՐ

Գանձարանները հայ միջնադարյան երաժշտածիսական մատյանների տեսակ են, որոնք ամփոփում են Գանձերն ու Տաղերը (երբեմն հանդիպում են առանձին ժողովածուներ, որ ներառում են միայն Տաղեր կամ միայն Գանձեր)։ Գանձերը հայ միջնադարյան վանական կենցաղավարության բացառիկ արտահայտությունն են։ Իրենց ընդարձակ բնագրերով սրանք ամենածավալուն հոգևոր հիմներն են, որ ամփոփում են ծիսական օրվա խորհրդին/սրբին առնչվող պատումը, այդ պատումի բացատրություններն ու մեկնությունները,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՐԱՐՉԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն Մատենադարանի գիտացուցադրական գործունեության բազմազանության հայեցակարգի՝ կարևորվում է ոչ միայն տարատեսակ նմուշների ցուցադրությունը (ձեռագիր, թանգարանային առարկա, լուսանկար և այլն), այլև ձեռագրական ժառանգության բազմաշերտ և համակողմանի ներկայացումը։ «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված են հայ և օտարալեզու ձեռագիր մատյաններ, որոնցում պատկերված են աշխարհի արարման տեսարաններ, բնության պատկերներ, լայն իմաստով՝ բնության ստեղծագործական տարերքը արտահայտող դրվագներ։

Կիսվել