ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԱԾ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նվիրատուներ Պագգալյան և Քեշիշյան ընտանիքներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նոր ցուցադրություններին, իրենց ընծայաբերած ձեռագրերի պահպանման ու վերականգնման ընթացքին` բարձր գնահատելով նշված ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ | 2025» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Հայ և ռուս գործընկերների զեկուցումները նվիրված են թեմաների լայն շրջանակի՝ հունա-հռոմեական գրականություն և փիլիսոփայություն, հայագիտություն, արևելյան և արևմտյան քրիստոնեական մատենագրություն: Հիշեցնենք, որ այս խորագրով ամենամյա գիտաժողովների շարքը սկիզբ է առել 2022 թ. աշնանը: Ներկայիս գիտաժողովը չորրորդն է այդ շարքում: Գիտաժողովը կշարունակվի նոյեմբերի 5-ին և 6-ին: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել