«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔ
Վարպետաց դասերը կազմակերպվել էին տեղի քաղաքային գրադարանում։ Մատենադարանի մասնագետները երկօրյա դասընթացի ընթացքում քաղաքի և հարակից գյուղերի տասնյակ դպրոցականների են ներկայացրել Մատենադարանի պատմությունը, ցուցադրությունը, ինչպես նաև ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը։ Վարպետաց դասերի ընթացքում, ձեռագրի մանրակերտի վրա աշխատելով, երեխաները ուսումնասիրել են մատյանների կազմման և վերականգնման գաղտնիքները, գրել են եղեգնյա գրչով և վերականգնման բաժնի մասնագետի հետ

