ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԶՆՆԵԼՈՎ ՍՐԲԱԽՈՍԱԿԱՆ ԲՆԱԳԻՐԸ. ԿՆՈՋ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԵՐԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ և ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Ողջույնի խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը։ Նախագծի օտարերկրյա գործընկերը Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է, ով իր զեկուցման մեջ անդրադարձել է Վասպուրականում՝ Արծրունյաց տիրապետության ներքո Սուրբ Հռիփսիմեի պաշտամունքի քաղաքական և հոգևոր ենթատեքստին։ Աշխատաժողովին զեկուցումներով հանդես եկան ծրագրի ղեկավար Գառնիկ Հարությունյանը, մասնակիցներ Աննա Օհանջանյանը, Օվսաննա Խաչատրյանը, Նոննա Սարգսյանը։ Զեկուցումները հիմնականում

