«ՈՐՊԵՍԶԻ ԱՄՈԹԱՊԱՐՏ ՉՄՆԱՄ…». ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Նոյեմբերի 19-ին՝ նշանավոր բանասեր, պատմաբան, աստվածաբան Երվանդ Տեր-Մինասյանի ծննդյան օրը, Մատենադարանում տեղի ունեցավ գիտնականի հուշերի լրամշակված հրատարակության շնորհանդեսը։ Ելույթներով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի խորհրդական և գրքի խմբագիր Գուրգեն Գասպարյանը, ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող, Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր Իգոր Դորֆման-Լազարևը, արխիվի և

