ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՎԻԵՆՆԱ

2025թ. նոյեմբերի 4-8-ը Մատենադարանի տնօրենը հանդիպել է հայկական ձեռագրերի հավաքագրմամբ զբաղվող գրատան ղեկավարների հետ, այցելել Վիեննայի Մխիթարյան միաբանություն և Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Միաբանների հետ հանդիպմանը տնօրենը ներկայացրել է Մատենադարանի և հոգևոր-ձեռագրական կենտրոնների հետ համագործակցության հեռանկարները, կարևորել համակողմանի գործակցության իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրելու բոլոր հնարավորությունները հատկապես Միաբանության գրավոր ժառանգության պահպանման ուղղությամբ: Տնօրենը շնորհակալություն է հայտնել

Կիսվել

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ «ՀԱՍԿ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

2025թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Մատենադարանի թանգարանի տեսասրահում տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» հայագիտական տարեգրքի (Նոր շրջան, ԺԴ. տարի) շնորհանդեսը: Պարբերականի առաջին հատորները հրատարակվել են 1948-1950 թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ Գարեգին Ա Հովսեփյանի ղեկավարությամբ: Մեծ դադարներով մինչ 2003 թ. լույս է տեսել «Հասկ»-ի 12 հատոր:«Հասկ» հայագիտականի նոր հատորը ընդգրկում է Հայաստանի

Կիսվել

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔ

Վարպետաց դասերը կազմակերպվել էին տեղի քաղաքային գրադարանում։ Մատենադարանի մասնագետները երկօրյա դասընթացի ընթացքում քաղաքի և հարակից գյուղերի տասնյակ դպրոցականների են ներկայացրել Մատենադարանի պատմությունը, ցուցադրությունը, ինչպես նաև ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը։ Վարպետաց դասերի ընթացքում, ձեռագրի մանրակերտի վրա աշխատելով, երեխաները ուսումնասիրել են մատյանների կազմման և վերականգնման գաղտնիքները, գրել են եղեգնյա գրչով և վերականգնման բաժնի մասնագետի հետ

Կիսվել

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԱԾ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նվիրատուներ Պագգալյան և Քեշիշյան ընտանիքներն այցելել են Մատենադարան, ծանոթացել նոր ցուցադրություններին, իրենց ընծայաբերած ձեռագրերի պահպանման ու վերականգնման ընթացքին` բարձր գնահատելով նշված ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ․ ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ | 2025» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

Հայ և ռուս գործընկերների զեկուցումները նվիրված են թեմաների լայն շրջանակի՝ հունա-հռոմեական գրականություն և փիլիսոփայություն, հայագիտություն, արևելյան և արևմտյան քրիստոնեական մատենագրություն: Հիշեցնենք, որ այս խորագրով ամենամյա գիտաժողովների շարքը սկիզբ է առել 2022 թ. աշնանը: Ներկայիս գիտաժողովը չորրորդն է այդ շարքում: Գիտաժողովը կշարունակվի նոյեմբերի 5-ին և 6-ին: Տե՛ս գիտաժողովի ծրագիրը:

Կիսվել