
Այս ժողովածուն ամփոփում է 2011–2025 թվականների «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարի շրջանակում ներկայացված հատընտիր զեկուցումները, որոնք պահպանել են իրենց գիտական նշանակությունն ու արդիականությունը մինչև օրս:
Հոդվածների զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ, դրանք ունեն թեմատիկ լայն ընդգրկում, անդրադառնում են գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտի բազմաթիվ խնդիրների և շերտերի, ուղեկցվում են նկարներով։
Հրատարակվել է «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ի հովանավորությամբ:
Տե՛ս թվային տարբերակը:
