
Մատենադարանում նկարահանվել է Նիկոլայ Սոլոդնիկովի «Старики путешествуют» նախագծի հերթական մասը՝ անիմացիոն ֆիլմի վարպետ Յուրի Նորշտեյնի և կինոյի պատմաբան, կինոգետ Նաում Կլեյմանի մասնակցությամբ։
Հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ միջավայրում հանդիպել են կինոն, արվեստն ու հիշողությունը՝ նոր հայացքով բացահայտելու դարերի պատմությունն ու մշակութային ժառանգության կենդանի շունչը։
Ուրախ էինք հյուրընկալելու արվեստի նշանավոր գործիչներին և Մատենադարանի գանձերը ներկայացնելու նաև այս նախագծի միջոցով։
