![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/09/373337239_694935422661858_7747914445688111102_n-1024x768.jpg)
Այսօր Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու բաժնի աշխատակիցներն այցելել են ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա և ծանոթացել տեխնիկական հնարավորություններին։ Քննարկվել է առաջիկայում իրականացվող միջոցառումների ծրագիրը: