ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Գրքի երևանյան փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Ռուբեն Գալչյանի «Մատենադարանի տիեզերագիտական ու քարտեզագրական» ժառանգությունը» (Cosmographic & Geographic Heritage in the Matenadaran) գրքի շնորհանդեսը:
Գրքի երևանյան փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Ռուբեն Գալչյանի «Մատենադարանի տիեզերագիտական ու քարտեզագրական» ժառանգությունը» (Cosmographic & Geographic Heritage in the Matenadaran) գրքի շնորհանդեսը:
Տարեսկզբին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի Շվեյցարիա կատարած այցի ընթացքում ձեռք էր բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, առարկայական ծրագրեր մշակելու շուրջ պայմանավորվածություն։ Տնօրենի ուղեկցությամբ շվեյցարացի հյուրերը շրջել են թանգարանի ցուցասրահներում, այցելել են Վերականգնման բաժին, միջնադարյան արվեստների և արհեստների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիաններ։ Առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է ձևավորվող համագործակցության հաստատումը:
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Բանբեր Մատենադարանի հանդեսի նոր՝ 39-րդ համարը։ Հատորում ընդգրկված են նյութեր Մատենադարանի «Միջնադարագիտական 10-րդ միջազգային գիտաժողով»-ից։ Գլխավոր խմբագիր՝ Գոհար Մուրադյան: Հատորը լույս է տեսել «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ի և «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։ Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:
Ամերիաբանկի աջակցությամբ Մատենադարանը ձեռք է բերել 17-18-րդ դարերի Մաշտոց: Այն մեծարժեք գիտական նշանակություն ունի՝ ծիսական կանոնների բազմազանության ու դարերի ընթացքում դրանց գործածականության ու տարածվածության տեսանկյունից։ Ձեռագիրն ամփոփված է տախտակե միջուկով կաշեպատ կազմում, որն ունի ծաղկանախշ դրոշմազարդ կտորից կազմաստառ: Լուսանցակողերը կարմիր են, մասամբ՝ սևացած և գունաթափ։ Ձեռագրի նյութը թուղթ է, բաղկացած է 288 թերթից, գրված է
Դասընթացներ երեք տարիքային խմբերի համար՝ Ինչ է սպասվում․ Դասական մանրանկարչություն Զարդարվեստի հիմունքներ Ստեղծագործական աշխատանքներ Թեմատիկ շրջայց Մատենադարանում Փոքրիկները ծանոթանում են հայկական մանրանկարչության գաղտնիքներին, գույների համադրություններին, կերպարների ու բնաշխարհի պատկերներին։ Պատանիները փորձարկում են ավելի բարդ տեխնիկա, աշխատում մագաղաթի վրա ու բացահայտում իմպրովիզացիայի գեղեցկությունը։ Մեծերը կարող են սովորել դասական մանրանկարչության հիմունքները և ստեղծել սեփական արվեստի գործերը։ Մանրամասների
Ձեռագրական և մատենագրական գանձարանում իրենց յուրահատուկ տեղն ունեն քարոզգրքերը, որոնք քրիստոնեական տարբեր տոների առիթով գրված քարոզների ժողովածուներ են։ Դրանք անդրադառնում են եկեղեցական օրացույցում տեղ գտած տոներին, նրանց նշանակությանը, պարունակում են ջատագովական, մեկնողական, բարոյախրատական, ճանաչողական խնդիրներ, երբեմն էլ ունեն ներբողական բնույթ, որոնցում կարելի է հանդիպել ոչ միայն պարզ բացատրությունների աղոթքի, ընտանիքի, եկեղեցու, հավատի և այլնի մասին,
Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը նոր նվիրատվություն է կատարել։ Լոնդոնաբնակ հայտնի հայագետը, որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով, Մատենադարանին է փոխանցել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության վերաբերյալ։ Մատենադարանը երախտագիտություն է հայտնում
Գրիչը, ստացողը Մաքենոցաց վանքի հայտնի գրիչ Ալեքսանոս աբեղան է, ծաղկողը՝ Սահակ աբեղան: Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում Ավետարանը ցուցադրվել է Գավառ քաղաքում։ Ավետարանի մագաղաթը պատրաստված է նուրբ կաշվից։ Նման գրանյութի վրա գրելը բավականին դժվար էր և գրչից մեծ հմտություն էր պահանջվում։ Ինչպես ցույց է տալիս ձեռագրի ուսումնասիրությունը, Ալեքսանոսին օգնել է տեր Եզեկիելը, նա արտագրել է միայն
Ժամանակի սղության և տեխնիկական խնդիրների պատճառով Մատենադարանին չէր հաջողվել մասնակցել ս.թ. հունիսի 11-ին Ֆրանսիայում կայացած աճուրդին, ուր վաճառքի էր հանված հանրահայտ Սամուելյան գրատան ձեռագիր և տպագիր նմուշների հավաքածուն: Մատենադարանի տնօրենը բազմիցս է նշել գրավոր ժառանգության սեփականատերերի հետ ուղղակի բանակցությունների կարևորությունը: 2025թ-ի հուլիսի 31-ին Կարապետ Եսայանի ընտանիքը, որ մասնակցել էր նշյալ աճուրդին և ձեռք բերել հնատիպ
Մատենադարանի հրատարակչությունը՝ JTI Armenia ընկերության աջակցությամբ լույս է ընծայել քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի ”Cosmographic & Geographic Heritage in the Matenadaran” («Մատենադարանի տիեզերագիտական ու քարտեզագրական ժառանգությունը») անգլալեզուպատկերագիրք-ուսումնասիրությունը։ Գրքում ներկայացվում են Մատենադարանի ձեռագրերում տեղ գտած, նաև արխիվային հավաքածուներում պահվող տիեզերագիտական, աստղագիտական ու աշխարհագրական քարտեզները, որոնք հարուստ նյութ կարող են տալ միջնադարում և հետագա դարաշրջաններում