«ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը նոր նվիրատվություն է կատարել։ Լոնդոնաբնակ հայտնի հայագետը, որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով, Մատենադարանին է փոխանցել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության վերաբերյալ։ Մատենադարանը երախտագիտություն է հայտնում

Կիսվել

ՄԱՔԵՆԻՍՈՒՄ ԸՆԴՕՐԻՆԱԿՎԱԾ 1496Թ․ ՄԱԳԱՂԱԹՅԱ ՁԵՌԱԳԻՐ

Գրիչը, ստացողը Մաքենոցաց վանքի հայտնի գրիչ Ալեքսանոս աբեղան է, ծաղկողը՝ Սահակ աբեղան: Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում Ավետարանը ցուցադրվել է Գավառ քաղաքում։ Ավետարանի մագաղաթը պատրաստված է նուրբ կաշվից։ Նման գրանյութի վրա գրելը բավականին դժվար էր և գրչից մեծ հմտություն էր պահանջվում։ Ինչպես ցույց է տալիս ձեռագրի ուսումնասիրությունը, Ալեքսանոսին օգնել է տեր Եզեկիելը, նա արտագրել է միայն

Կիսվել

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՕՐԻՆԱԿԵԼԻ Է ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Ժամանակի սղության և տեխնիկական խնդիրների պատճառով Մատենադարանին չէր հաջողվել մասնակցել ս.թ. հունիսի 11-ին Ֆրանսիայում կայացած աճուրդին, ուր վաճառքի էր հանված հանրահայտ Սամուելյան գրատան ձեռագիր և տպագիր նմուշների հավաքածուն: Մատենադարանի տնօրենը բազմիցս է նշել գրավոր ժառանգության սեփականատերերի հետ ուղղակի բանակցությունների կարևորությունը: 2025թ-ի հուլիսի 31-ին Կարապետ Եսայանի ընտանիքը, որ մասնակցել էր նշյալ աճուրդին և ձեռք բերել հնատիպ

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ ”COSMOGRAPHIC & GEOGRAPHIC HERITAGE IN THE MATENADARAN” ԱՆԳԼԱԼԵԶՈՒ ՊԱՏԿԵՐԱԳԻՐՔ-ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակչությունը՝ JTI Armenia ընկերության աջակցությամբ լույս է ընծայել քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանի ”Cosmographic & Geographic Heritage in the Matenadaran” («Մատենադարանի տիեզերագիտական ու քարտեզագրական ժառանգությունը») անգլալեզուպատկերագիրք-ուսումնասիրությունը։ Գրքում ներկայացվում են Մատենադարանի ձեռագրերում տեղ գտած, նաև արխիվային հավաքածուներում պահվող տիեզերագիտական, աստղագիտական ու աշխարհագրական քարտեզները, որոնք հարուստ նյութ կարող են տալ միջնադարում և հետագա դարաշրջաններում

Կիսվել

ՀՀ-ՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱԼԵՍՍԱՆԴՐՈ ՖԵՐՐԱՆՏԻՆ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԱՅՑԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Տնօրեն Արա Խզմալյանի և տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, այցելել են նաև Վերականգնման բաժին, միջնադարյան արվեստների և արհեստների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիաներ, հայկական վերականգնողական թղթի արտադրամաս։ Դեսպանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը և միջազգային համագործակցության ընդլայնումը։ Առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության առկա ուղղությունների խորացումը և նոր ձևաչափերի հաստատումը։

Կիսվել

ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս․թ․ նոյեմբերի 27-29-ը Մատենադարանում կանցկացվի Միջնադարագիտական 11-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրում ենք մասնակցելու միջնադարագիտության բնագավառում իրենց ուսումնասիրություններն իրականացնող հետազոտողներին: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ — ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,— աղբյուրագիտություն, պատմագիտություն,— հայոց լեզվի պատմություն,— հայ գրականության պատմություն,— արվեստագիտություն,— արևելագիտություն,— աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես

Կիսվել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ ԿԱՅԱՑԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ

Հուլիսի 9-ից 12-ն ընթացող կոնգրեսի եզրափակիչ նիստի ավարտին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Մատենադարանի ավագ գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» գրքի շնորհանդեսը և 15-րդ դարի բացառիկ Ձեռագիր մատյանի ցուցադրությունը։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ-ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Արդեն երկրորդ անգամ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում տեղի է ունենում հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիների և ՀՀ պետական մարմինների ղեկավարների հանդիպումը։ Ինչպես 2024 թ.-ին, այնպես էլ այս տարի հանդիպման օրակարգում էր հոգևոր-ձեռագրական կենտրոնների հետ գործնական կապերի խորացումը, պետական աջակցության ուղղությունների և ձևաչափերի որոշումը։ Քննարկմանը մասնակցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության«Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանը,

Կիսվել

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայագիտական միջազգային կոնգրեսի մասնակիցներ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի դոցենտ Աննա Սիրինյանին պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով՝ հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար։

Կիսվել

«ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ». ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ՆՈՐ ԱՆՈՒՆՈՎ

Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում «1 տարվա Հավերժությունը-Բ․ Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցադրության բացման արարողությունը նշանավորվեց «Վիվա Արմենիա» ընկերության՝ 17-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերմամբ: Հիշատակարանում Ավետարանն օժտված է «փրկագործ» մականվամբ։ Ամբողջական մագաղաթե ձեռագիրը Վասպուրականի, մասնավորապես՝ Լիմ անապատի կորսված ձեռագրերից է։ Մատյանը դեռևս 20-րդ դարասկզբին նկարագրել է Երվանդ Լալայանը, և ավելի քան մեկ դար հետո Ավետարանը հանգրվանում

Կիսվել