ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԵԹՈՒՄ ՊԱՏՄԻՉ ԿՈՌԻԿՈՍՑՈՒ «ԾԱՂԻԿ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԱՇԽԱՐՀԻ» ԵՐԿԸ

Միջնադարյան եվրոպական գրականության մեջ լայն տարածում գտած այս աշխատությունը, որը գրվել է 1307 թ. ֆրանսերենով, անմիջապես թարգմանավել լատիներեն, իսկ հետագայում այլալեզու բազմաթիվ հրատարակություններ ունեցել, առաջին անգամ լույս է տեսնում բնագրից կատարված ամբողջական հայերեն թարգմանությամբ։ Թարգմանիչներն են Լիանա Դալլաքյանը և Սամվել Գրիգորյանը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Սամվել Գրիգորյանի, գրքի խմբագիրն է՝ Կարեն Մաթևոսյանը։ Գրքի խմբագրի նախաբանի, Սամվել

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԺԱՊԱՎԻՆԱՁԵՎ ՀՄԱՅԻԼՆԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է

Մատենադարանի ժապավինաձև hմայիլների արժեքավոր հավաքածուն համալրվել է ևս մեկ տպագիր ինքնատիպ օրինակով, որը թվագրվում է 1717-ով։ Գլանաձև, իրար սոսնձված թղթերում առկա են մանրանկարներ և հմայիլներին հատուկ աղոթքներ։ Հմայիլի երկարությունը հասնում է մինչև 480 սմ։ Հմայիլը Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի Բարձրագույն ուսման գործնական դպրոցի հայկական և արևելաքրիստոնեական արվեստի պրոֆեսոր, Ֆրանսիական քոլեջի բյուզանդագիտության կենտրոնի Կովկասի բաժնի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԻՎ 4670 ՏՈՆԱԿԱՆ-ՃԱՌԸՆՏԻՐԸ

Հայտնի է, որ ամենամեծ ձեռագիրը Մատենադարանում մագաղաթյա «Մշո Ճառընտիրն» է, իսկ Տոնական-Ճառընտիրը համարվում է ամենամեծ թղթե ձեռագրերից մեկը։ Այն բաղկացած է 815 թերթից: Ձեռագիրը գրվել է 1401 թ. Ոստան քաղաքում (Վասպուրական)։ Գրիչն է ժամանակի բեղուն գրիչ, ծաղկող Ծերունը, ստացողը՝ Ստեփանոս կրոնավորը, կազմողը՝ Սարգիս քահանան: Ձեռագիրը բովանդակում է Եկեղեցու հայրերի (Հովհան Ոսկեբերան, Եպիփան Կիպրացի, Եփրեմ Ասորի,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ժնևում հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնազին և Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին: Շառլ Պերսոնազը տնօրենին է փոխանցել ֆրանսիայում` Մատենադարանի վերականգնող մասնագետների վերապատրաստման պաշտոնական հրավերը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2024 թ. նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպման ընթացքում: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար`

Կիսվել

ԱՅՑ ԺՆԵՎԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Մարտի 27-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ, հանդիպել է Մարտին Բոդմեր հիմնադրամի տնօրեն ժակ Բերխտոլդի հետ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորաբար` հրատարակչության և ցուցադրական գործունեության ոլորտներում: Տնօրենը հրավիրել է Ժակ Բերխտոլդին Մատենադարան` տեղում հավաքածուներին ծանոթանալու և գիտաշխատողների մասնակցությամբ համագործակցության առարկայական ծրագիր մշակելու համար: Այնուհետև, տեղի է ունեցել հանդիպում

Կիսվել

ԺՆԵՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ և ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ

2025 թ. մարտի 26-ին Ժնևի հայկական տանը տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և հայ համայնքի ներկայացուցիչների միջև: Տնօրենը ներկայացրել է Մատենադարանի համակողմանի գործունեությունը, իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Մատյանների տունդարձը» արշավին և կոչ արել հնարավոր եղանակներով դառնալ արշավի մասնակից: Ցուցադրվել են Մատենադարանի նորաբաց լաբորատորիաներին և հավաքչական աշխատանքներին վերաբերող հոլովակներ, որից հետո տնօրենը

Կիսվել

ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Մարտի 24-26-ը տեղի ունեցող «Ձեռագրական մշակույթը Կովկասում» միջազգային գիտաժողովի շրջանակում այսօր ելույթներով հանդես են եկել Մատենադարանի Աշխարհիկ գրականության և բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը` «Բնագրային ճշտումներ «Ալեքսանդրի պատմության» հունարեն սկզբնագրում և հայերեն թարգմանության մեջ` հայերեն երկու խմբագրության հիման վրա» և Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանը` «Հայ միջնադարյան փիլիսոփայական գրականություն. ձեռագրեր և ուսումնասիրություններ» թեմաներով:

Կիսվել

ԱՆՎԱՆԻ ՓԻԼԻՍՈՓԱ, ԲԱՐԵՀԻՇԱՏԱԿ ԿԱՐԵՆ ՍՎԱՍՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԻՐ ԳՐԱԴԱՐԱՆՈՎ

2025 թ. մարտի 26-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և փիլիսոփա Կարեն Սվասյանի տիկինը` Անաիդա Սվասյան-Գալոյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ, ստորագրեցին Մտադրությունների հուշագիր, որով Անաիդա Սվասյան-Գալոյանը Մատենադարանին է նվիրաբերում փիլիսոփայի անձնական գրադարանը և արխիվային փաստաթղթերը: Հուշագիրը ստորագրվել է փիլիսոփայի Բազելի բնակարանում: Գրադարանը ներառում է գերմանական դասական փիլիսոփայության կոթողային հրատարակությունները, եվրոպական փիլիսոփայության և գեղարվեստական գրականության

Կիսվել

ՇԱՐԱԿՆՈՑԸ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԻՍԱԿԱՐԳԻ ՄԵՋ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՏԵՂԵՐԻՑ ՄԵԿՆ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ

Շարակնոցում ամփոփված են հոգևոր երգեր՝ շարականներ, նվիրված տերունական տոներին՝ ինչպես Քրիստոսի Ծննդյանը, Խաչելությանը, Հարությանը, Համբարձմանը, Աստվածածնին ու նրա ծնողներին առնչվող, Հովհաննես Մկրտչի, Քրիստոսի աշակերտների ու հայրապետների, մարգարեների, ազգային և համաքրիստոնեական սրբերի, թագավորների, հոգևոր հայրերի տոներին։ Շարակնոցներում երգերը դասավորված են ըստ եկեղեցական տոնակարգի կամ ըստ ձայնեղանակների։ Շարականները միջնադարում գրի են առնվել և ուսուցանվել խազերով։ Մեզ են

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Է

Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպպերտի հրավերով Մատենադարանի աշխատակիցներ Արամ Թոփչյանը, Գոհար Մուրադյանը, Գուրգեն Գասպարյանը, Դավիթ Ղազարյանը, Արա Գասպարյանը և Սոնա Բալոյանը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, մարտի 24-26-ը մասնակցում են Ձեռագրական մշակույթի ուսումնասիրման կենտրոնի նախաձեռնած «Ձեռագրական մշակույթը Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողովին:Հանդիպումը մեկնարկել է Ա.Խզմալյանի՝ «Մատենադարանի միջազգային համատեքստը» զեկուցումով: Մատենադարանի գիտնականները զեկուցումներում անդրադառնում են ձեռագրերի կրկնագրերի ուսումնասիրման,

Կիսվել