ՃԱՇՈՑ ԾԻՍԱՄԱՏՅԱՆՆԵՐ

Հայերեն ձեռագրական ժառանգության մեջ իրենց ուրույն տեղն ունեն Ճաշոց ծիսամատյանները, որոնք հայտնի են նաև Տոնամակ, Տոնանամակ, Տարեգիրք անուններով: Ճաշոցը բովանդակում է ընթերցումներ Աստվածաշնչից (Հին և Նոր Կտակարաններ), ինչպես նաև տերունական տոներին նվիրված ճառեր և սրբերի վարքեր, որոնք ամեն օրվա կարգով ընթերցում են Եկեղեցում աստվածպաշտության ժամանակ: Քանի որ այս ծիսամատյանը հիմնականում կարդացվում է Ճաշու ժամերգության ընթացքում,

Կիսվել

ԺԱՊԱՎԻՆԱՁԵՎ ՀՄԱՅԻԼՆԵՐ

Հմայիլն աղոթքների, աղերսների, մաղթանքների ժողովածու է, որն ունի պահպանիչ-բուժիչ նշանակություն. այն աղոթած՝ կախարդական աղոթքներով պատրաստված մի առարկա է, որը կրողին պահպանում է այլևայլ փորձանքներից: Հմայիլ անվանումը ծագում է պահլավերեն humav (թարգմանաբար՝ օրհնյալ) բառից։ Հմայիլները պահվել են հատուկ պատյաններում (տարբեր գործվածքներից, կաշվից, փայտից և մետաղյա), որոնք կոչվում էին կշտապանակներ և ճանապարհորդությունների ժամանակ Հմայիլների տերերը այն կրել

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ԱՎԱԳ ԽՄԲԻ ՍԱՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ԲԵՔԲՈՆ ԲՐԵՆԴԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ ծաղկողները մասնագետներին են ներկայացրել իրենց աշխատանքները, ցույց են տվել սպասվող ցուցադրության նյութերը՝ գովազդային պաստառները, հրավիրատոմսի օրինակները, և ստացել են պրոֆեսիոնալ խորհրդատվություն:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱՏՈՒՆՆ ՈՒ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՎ

Սերգեյ Գևորգյանն Ադանայի ցեղասպանությունից փրկված Զարդար տատից ժառանգված՝ 19-րդ դարի 2 ժապավենաձև հմայիլ և Դավթի սաղմոսների գիրքը (1857թ.) ընծայաբերել է Մատենադարանին: Գրավոր արժեքները կհանձնվեն վերականգնման բաժին՝ նորոգման նպատակով:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 2024 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացվել են գիտական, գիտատեխնիկական, ձեռնարկատիրական գործունեության ձեռքբերումները, բոլոր ուղղություններով կառույցի միջազգային դիրքավորման ցուցանիշները, գիտական արդյունքի միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ելույթ են ունեցել նաև Մատենադարանի տարբեր ոլորտների պատասխանատուները, կարևորել նախորդ տարի իրականացված բարեփոխումները և ընդգծել դրանց շարունակականության անհրաժեշտությունը։ Տնօրեն Արա Խզմալյանը կարևորել է հատկապես Հայագիտական միջազգային կոնգրեսի արդյունքները, միջազգային գիտատեեղեկատվական շտեմարաններում Մատենադարանի առաջխաղացումը, Եվրոպայում հրատարակվող՝ Մատենադարանի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 2024Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել գիտական, գիտատեխնիկական բաժինների 2024թ. գործունեության հաշվետվությունը Արա Խզմալյանը ներկայացրել է 2024-ին իրականացրած հավաքչական աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ՝ Մատենադարան է մուտքագրվել 35 ձեռագիր միավոր։ Տնօրենը նաև մանրամասն անդրադարձել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակված հոդվածների շոշափելի աճին, ձեռագրատան, ձեռագրագիտության, արխիվային, թվայնացման, վերականգնման բաժինների և թանգարանի աշխատանքներին, ներկայացրել է

Կիսվել

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ «ՄԵԿՆԱՐԿ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Մատենադարանի տնօրենը շնորհակալագրեր է հանձնել «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամներին Մատենադարանում կայացած «Լեռնային Ղարաբաղի գրավոր ժառանգության պահպանման ու հանրահռչակման» ծրագրի շնորհանդեսին կայացած համերգին մասնակցելու համար:Արա Խզմալյանը ստեղծագործական բարձր նվաճումներ մաղթելով իր երիտասարդ հյուրերին՝ արժևորել է այդ գործում նրանց ու մանկավարժների անուրանալի վաստակը։Շնորհակալագրեր են տրվել մանկավարժներ Կարինե Օհանյանին, Կարմեն Հարությունյանին,Հայկ Մանուկյանին և Մարգարիտա Թովմասյանին:Մատենադարանում նրանց և սաների

Կիսվել

ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արմենիա Վայն ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը Մատենադարանին է ընծայաբերել 1657թ.-ին գրված մեծարժեք Ավետարան:Ավետարանը գրվել է 1657 թվականին Գանճա երկրի Շատախ գյուղում Յովհաննէս դպրի կողմից, ինչպես տեղեկանում ենք ձեռագրի հիշատակարանից: Ձեռագիրն ունի նոր կաշեպատ կազմ, որի վրա պահպանված են մետաղյա հին մասերը՝ կոստղապատ շրջանակները. առաջին փեղկի կենտրոնում ճաճանչապսակի մեջ է ներկայացված Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին (բարձրաքանդակ,

Կիսվել

«ԱՎԵՏՈՂ ՁԵՌԱԳՐԵՐ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

«Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը նվիրված է չորս Ավետարանիչների պատկերագրությանը:Ընտրված ձեռագրերով և հնատիպ գրքերով ներկայացված է հայկական մանրանկարչական դպրոցների հարուստ ավանդույթը, ծաղկողների ինքնատիպությունը Ավետարանիչների կերպարների ներկայացման ձևերում, ինչպես նաև, նրանց խորհրդանիշների առանձնահատուկ խորհրդաբանությունը:Տոներին ընդառաջ՝ կներկայացվեն նաև Սուրբ ծննդյան պատկերներով բացառիկ ձեռագրեր: Սուրբ Ծնունդը, հայկական մանրանկարչության տերունական պատկերաշարի, որը Քրիստոսի կյանքը ներկայացնող մանրանկարների շարքն է,

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում դեկտեմբերի 17-ին դասախոսությամբ հանդես է եկել Ավստրիայի գիտությունների ակադեմիայի հետազոտող, դոկտոր Շամիլ Շիխալիևը «Դաղստանյան ձեռագրերի ժանրերի և հնագրության վիճակագրական վերլուծություն» թեմայով։

Կիսվել