Ղազախստանի հանրապետության փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Մատենադարան

Այսօր Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ղազախստանի հանրապետության փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի վերջում Բերդիբեկ Սապարբաևը Մատենադարանին և Հայաստանի Ազգայինգրադարանին նվիրեց վերջին տարիներին Ղազախստանում լույս տեսած նորագույն հրատարակություններ, քննարկվեցին երկու պետությունների մշակութային և կրթական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կիսվել

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այցը Մատենադարան

Այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Այսօր նախարարը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ռոդոլֆո Նին Նովոան և նրան ուղեկցող պատվիրակությունը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում և ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը: Վահան Տեր-Ղևոնդյանը և Ռոդոլֆո Նին Նովոան զրուցեցին Մատենադարանի գործունեության և իրականացվող ծրագրերի մասին: 

Կիսվել

Գլեդիս Բերեջիկլյանը այցելել է Մատենադարան

Հուլիսի 18-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը ընտանիքի հետ այցելեց Մաշտոցյան Մատենադարան և շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում, ծանոթացավ վերականգնման բաժնի աշխատանքներին, զրուցեց տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:

Կիսվել

Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտի այցը Մատենադարան

Մաշտոցյան Մատենադարան այցելեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելը: Միտրոպոլիտ Պավելը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Մաշտոցյան Մատենադարան:  Նախագահը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր:  Հանդիպմանը մասնակցել են նաև Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը, նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը:  Այցի ավարտին նախագահ Սարգսյանը հանդիպեց Մատենադարանում գործող «Փոքրիկ

Կիսվել

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՕԴՐԻ ԱԶՈՒԼԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ, ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 11-ին ժամը 16:30-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում:Ցուցահանդեսի համադրողն է

Կիսվել

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐՋԻՈ ՄԱՏԱՐԵԼԼԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան այցելեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակությունը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Իտալիայի Հանրապետության նախագահը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը: Շրջայցի ավարտին նախագահ Սերջիո Մատարելլան գրառում կատարեց Մատենադարանի նշանավոր այցելուների տպավորությունների գրքում:Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ

Կիսվել

ՄԱԴԱԳԱՍԿԱՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Փետրվարի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական: Վերջինս Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը:Տեղեկացնենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական Հայաստանի արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ

Կիսվել

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Փետրվարի 13-ին Մատենադարան այցելեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը: Նախագահ Ռումեն Ռադևը Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջեց Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

ՋՈՆ ՄԱԼԿՈՎԻՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2017 թ. հոկտեմբերի 9-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել աշխարհահռչակ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ջոն Մալկովիչը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում:  Ինչպես հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքէջը, Ջոն Մալկովիչը Հայաստանի Հանրապետություն է այցելել հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու

Կիսվել