ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

«Այցելելով Մատենադարան՝ հասկացանք, որ Հայաստանը եվրոպական պատմություն ունի», — իր ելույթում մասնավորաբար նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ․ ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ 15-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեմինարը հյուրընկալել է աշխարհի 16 երկրից 36 մասնակցի։ Հատուկ ուշադրություն է դարձվում կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային երկրներից վերականգնման և պահպանման մասնագետների մասնակցությանը: Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ ԿԳՄՍ Ոսկե մեդալով պարգևատրել է սեմինարի

Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՄԻՐ ԹԵՄՈՒՐԻ ԵՎ ԹԵՄՈՒՐՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԵՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս.թ. ապրիլի 8-11-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում` Իսլամական քաղաքակրթության կենտրոնում, տեղի է ունեցել «Ամիր Թեմուրի և թեմուրյան քաղաքակրթության դերն ու նշանակությունը համաշխարհային պատմության և մշակույթի մեջ» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցել են Արևելագիտության բաժնի գիտաշխատողներ Անի Ժ․ Ավետիսյանը և Վեներա Ռ․ Մակարյանը՝ «Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի հավաքածուի չաղաթայերեն և թեմուրյան ժամանակաշրջանի արաբերեն ձեռագրերը» զեկույցով։ Գիտաժողովին մասնակցել են

Կիսվել

«ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ․ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցները՝ բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանի գլխավորությամբ, ապրիլի 6-10-ը Ռուսաստանի պետական գրադարանում մասնակցել են «Փաստաթղթի վերականգնում․պահպանողականություն և նորարարություն» 8-րդ միջազգային գիտագործնական համաժողովին Գայանե Էլիազյանը ներկայացրել է «Մատենադարանի հանձնառությունը հայկական սփյուռքի ձեռագրական ժառանգության պահպանման գործում» թեմայով զեկուցում։ Ավագ վերականգնողներ՝ Արթուր Պետրոսյանն ու Արտավազդ Այվազյանը ֆորումին հանդես են եկել «Մատենադարանի վերականգնողական թղթի» վերաբերյալ զեկույցներով։ Համաժողովն

Կիսվել

«ՍՅՈՒՆՅԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԱԹԵՎՅԱՆ ՆՍՏՈՑԸ. ՇԱՂԱՏԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ ԵԿԵՂԵՑԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Ս.թ. մարտի 31-ին տեղի է ունեցել Մատենադարանի ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Արսեն Հարությունյանի դասախոսությունը՝ «Սյունյաց եպիսկոպոսության նախատաթևյան նստոցը. Շաղատի Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին» թեմայով։ Դասախոսությանը հաջորդել է քննարկում, որը վարել է պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը։

Կիսվել

ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը ս.թ. մարտի 16–19-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում բանախոսություններով հանդես է եկել Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում Այցի շրջանակում Վահե Թորոսյանը հանդիպել է համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Նանդոր Բիրհերի և Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Բալինտ Կովաչի ու դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

Կիսվել

«ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ»

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հարցազրույցը Իսպանիայի հեղինակավոր El País պարբերականին: Իսպանական մամուլի անդրադարձը «Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրությանը`

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՅԱԳԵԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԱԴՈԿ ԲԱՐՈՆՉԻ ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշանակվել է Յագելոնյան համալսարանի (Կրակով) Լեհահայերի պատմության ուսոմնասիրման Սադոկ Բարոնչի անվ. նորաստեղծ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ: Համալսարանի ռեկտոր Պյոտր Ժեդինակը և Լեհաստանի գիտության և կրթության նախարարի տեղակալ Անդժեյ Շեպտիցկին հանդիսավոր արարողության շրջանակում հանձնել են անդամության վկայականը: Ա.Խզմալյանը հանդես է եկել Մատենադարանի բազմակողմ գործունեությունը ներկայցնող ելույթով: Հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել Լեհաստանում

Կիսվել

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱՎՈՐ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

2026 թ. մարտի 12-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Tovmasyan Foundation-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը ստորագրեցին 5-ամյա համագործակցության հուշագիր։ Համագործակցությունը կմեկնարկի հայոց միջնադարի մեծանուն գիտնական բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ (աշխատասիրությամբ՝ Մատենադարանի բժշկական և բնագիտական բնագրերի ուսումնասիրման խմբի գիտաշխատող Կարինե Մոսիկյանի)։ Այս

Կիսվել