«ԲՆԱԳԻՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ. ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկեց «Բնագիր և մեկնություն. անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը։Ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, գիտաժողովի կազմակերպիչներից Բորիս Նիկոլսկին (École Normale Supérieure de Lyon, Մատենադարան, ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտ) և Նիկոլայ Գրինցերը (ՌԴ Հումանիտար հետազոտությունների դպրոց, ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտ)։Գիտաժողովը կընթանա մինչև

Կիսվել

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը: Այցի շրջանակում Մատենադարանի ցուցադրությունների սրահում բացվել է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Հյուրերը շրջել են ցուցասրահում, ծանոթացել Միսաք Մանուշյանի անձնական արխիվային նյութերին։

Կիսվել

«ՀԱՅ ԱՐԺԷՔՆԵՐՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԸ ՄԵՐ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՏՈՒՄՆԵՐՈՒՆ ՄԷՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 26-ին Մատենադարանում կայացավ Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ, հայագետ, նարեկացիագետ, փիլիսոփա, պրոֆեսոր գերապայծառ Տ. Պողոս-Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանի դասախոսությունը՝ «Հայ արժէքներու գնահատանքը մեր ընթացիկ պատումներուն մէջ» խորագրով: Այս հանդիսությունն առիթ էր նշելու և շնորհավորելու սրբազան հոր 80ամյակը: Իր հայագիտական հսկայածավալ գործունեության համար Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Լևոն Արք. Զեքիյանին շնորհեց Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան

Կիսվել

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ՏԵՐ ՆԵՐՍԵՍ (ՎՐԵԺ) ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մաշտոցյան Մատենադարանի ձեռագիր և արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը հանձնեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին։Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը 1975-2012թթ. զբաղեցրել է Բրիտանական գրադարանի «Քրիստոնեական Մերձավոր Արևելքի» բաժնի պատասխանատուի պաշտոնը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար Մաշտոցյան Մատենադարանի Գրադարանի վարիչ Տաթևիկ Ղազումյանն ու ընթերցասրահի վարիչ Ժաննա Մաթևոսյանը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով։

Կիսվել

ՍՏԵԼԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

Երկարամյա նվիրված աշխատանքի և մասնագիտական վաստակի համար Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող, «Բժշկագիտության և բնագիտության պատմության» բաժնի բազմամյա ղեկավար, բժիշկ-բանասեր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստելլա Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով։ Ստելլա Վարդանյանին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալը հանձնել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

Կիսվել

ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՎՈՒՄ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ

Այսօր Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու բաժնի աշխատակիցներն այցելել են ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա և ծանոթացել տեխնիկական հնարավորություններին։ Քննարկվել է առաջիկայում իրականացվող միջոցառումների ծրագիրը:

Կիսվել

ՀԱՅԵՐԵՆ ԱՌՑԱՆՑ ՁԵՌԱԳՐԵՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՅԼ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՈՒՄ

Index of Armenian Manuscripts-ը առցանց մատենագիտական ցանկ է, որում հավաքագրված են աշխարհի տարբեր  թվային գրադարաններում տեղ գտած, առցանց հասանելիություն ունեցող հայերեն ձեռագրերը։ Միավորները, ըստ գտնվելու վայրերի, դասավորված են այբբենական կարգով: Ձեռագրերի վերաբերյալ  հիմնական տվյալները (դարականիշը, նյութը, ժամանակը, էջերի քանակը, ծավալը և բովանդակությունը) վերցված են համապատասխան ձեռագրացուցակներից։ See manuscript հիպերլինքի վրա սեղմելով կարելի է տեսնել համապատասխան

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Մատենադարան է այցելել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա շնորհավորել է Արա Խզմալյանին՝ տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և պատրաստակամություն է հայտնել համակողմանիորեն համագործակցել Մատենադարանի հետ կրթական և գիտական համատեղ նախագծերի շրջանակում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ սկսել ԵՊՀ հնատիպ գրքերի վերականգնման ուղղությամբ։Արա Խզմալյանը հանդիպել է նաև ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կարեն

Կիսվել

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐՆԵՐ

«Բանբեր Մատենադարանի» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր է նշանակվել Մատենադարանի «Թարգմանական մատենագրության» բաժնի վարիչ, բ․գ․դ․ Գոհար Մուրադյանը։ Matenadaran: Medieval and Early Modern Armenian Studies օտարալեզու գիտական պարբերականի գլխավոր խմբագիր է նշանակվել Մատենադարանի «Միջնադարյան գրականության և բանասիրության» բաժնի վարիչ, բ․գ․դ․ Արամ Թոփչյանը։ Սահմանված չափանիշները մեծապես նպաստելու են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում Մատենադարանի պարբերականների ներգրավմանը, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների

Կիսվել