ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2025Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացվել են Մատենադարանի գիտական, գիտատեխնիկական, թանգարանային և ձեռնարկատիրական գործունեության արդյունքները, գիտական ուսումնասիրությունների միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները և միջազգային համագործակցության հիմնական ձեռքբերումները։ Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է Մատենադարանի՝ 2025 թ. գործունեության հաշվետվությունը։ Տնօրենի առաջարկով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ նիստի առաջին մասը, որտեղ ներկայացվել է կատարված աշխատանքների բովանդակային հաշվետվությունը, անցկացվել է բաց ձևաչափով։ Նիստին մասնակցել են Հանրային

Կիսվել

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի հարգելի աշխատակիցներ, սիրելի գործընկերներ, ամփոփում ենք 2025 թվականը, որ հաստատապես եղավ մեր համատեղ ջանքերով նվաճած արդյուքների, բարեփոխումների շարունակականության ու ենթակառուցվածքների արդիականացման, արտաքին հարաբերությունների հագեցած օրակարգի ու միջազգային վերադիրքավորման տարի: Բավական է նշել, որ կրկնապատկվել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակումների թիվը, ունեցել ենք յոթ տասնյակ մասնակցություն արտասահմանյան միջազգային գիտաժողովներին, և, մյուս կողմից,

Կիսվել

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի տնօրենը այցելել է Լեհաստանի ազգային գրադարան՝ ծանոթացել ցուցադրություններին, որտեղ ներկայացված է նաև Սկևռայի հռչակավոր Ավետարանը: Արա Խզմալյանը գրադարանի տնօրենին հրավիրել է մասնակցելու գարնանը կայանալիք «Հիշողության կերպարանքները» գիտագործնական սեմինարին:

Կիսվել

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ARMENIA TREE PROJECT ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Դեռևս 2025 թ. մայիսի 22-ին բացված հայկական վերականգնողական թղթի արտադրամաս-լաբորատորիան ոչ միայն ընդլայնում է արտադրության ծավալները և կիրառման ոլորտները, այլև՝ անհրաժեշտ հումքի համար նախատեսված տնկարանները։ ATP-ն շարունակում է իր առաքելությունը այս աշխատանքներում՝ շուրջ 500 քմ հողակտորում նոր ծառեր տնկելով։ Ծառատունկը տեղի է ունեցել 2025 թ. նոյեմբերի 28-ին, Չիվայի տնկարանում՝ Մատենադարանի ղեկավար կազմի և աշխատակիցների մասնակցությամբ։

Կիսվել

«ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 100-1500 ԹԹ.» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ստեփանյանը 2025 թ. նոյեմբերի 24-26-ը Կրետեի Օրթոդոքս ակադեմիայում մասնակցել է «Քրիստոնեության դրսևորումները տարբեր մշակույթներում և դրանց փոխհարաբերություններն ու փոխազդեցությունները. 100-1500 թթ.» խորագրով գիտաժողովին: Հանդես է եկել «3-4-րդ դարերի համաքրիստոնեական վկաները հայկական Հայսմավուրքներում. ազգայի՞ն, թե՞ քրիստոնեական պատկանելություն» խորագրով զեկուցմամբ: Տ․ Ստեփանյանի մասնակցությունը հովանավորել է Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը:

Կիսվել

«ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՐՔԵՐԸ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ և ԾԻՍԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մատենադարանի 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման և Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող Արմինե Մելքոնյանը 2025 թ. նոյեմբերի 12-14-ը Հելսինկիի համալսարանում և Ֆինլանդիայի ազգային գրադարանում մասնակցել է «Միջնադարյան եկեղեցու գրքերը, երաժշտությունը և ծիսական կյանքը» խորագրով միջազգային գիտաժողովին: Ա․ Մելքոնյանը հանդես է եկել «Հայ միջնադարյան ծիսամատյանների պատվիրատուները» խորագրով զեկուցմամբ: Ա․ Մելքոնյանի մասնակցությունը հովանավորվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ «ՀԱՍԿ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ (ՆՈՐ ՇՐՋԱՆ, ԺԴ. ՏԱՐԻ) ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

«Հասկ» հայագիտականի նոր հատորը ընդգրկում է Հայաստանի ու Սփյուռքի հայագետների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Ելույթներով հանդես եկան Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ, տարեգրքի խմբագիր Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանը։ Հատորը նվիրված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գահակալության 30-ամյակին:

Կիսվել

«ՈՐՊԵՍԶԻ ԱՄՈԹԱՊԱՐՏ ՉՄՆԱՄ…». ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Նոյեմբերի 19-ին՝ նշանավոր բանասեր, պատմաբան, աստվածաբան Երվանդ Տեր-Մինասյանի ծննդյան օրը, Մատենադարանում տեղի ունեցավ գիտնականի հուշերի լրամշակված հրատարակության շնորհանդեսը։ Ելույթներով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի խորհրդական և գրքի խմբագիր Գուրգեն Գասպարյանը, ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող, Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր Իգոր Դորֆման-Լազարևը, արխիվի և

Կիսվել