Նոր հրատարակություն

Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Հովհան Դամասկացու «Դիալեկտիկա» երկի հայերեն թարգմանությունները (հունարենից, և վրացերենից) պարունակող հատորը՝ Հովհան Դամասկացի. Հայերեն թարգմանված երկեր շարքում, հատոր Ա՝ Դիալեկտիկա, քննական բնագրեր և ուսումնասիրություն, Երևան, Մատենադարան, 2019, 317 էջ): Ուղղափառ եկեղեցու հայր Հովհան Դամասկացու հայերեն անտիպ պատկառելի ժառանգությունը, որ ծրագրվում է հրատարակել

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել «Բանբեր Մատենադարանի» հանդեսի 26-րդ համարը: Սույն համարում ընդգրկված են միջնադարագիտությանը վերաբերող հոդվածներ: Մաշտոցյան Մատենադարանը և «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը երախտագիտություն են հայտնում «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին  սույն հրատարակությանը աջակցելու համար:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԻԱ ՀԱՏՈՐԸ

ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ, ԻԱ հատոր, ԺԲ դար, ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ, գիրք Ա, չափածո երկեր, կազմեց և խմբագրեց ԳՈՒՐԳԷՆ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ, Երևան, 2018, 1362 էջ   Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԻԱ հատորը, որ ներկայացնում է ԺԲ դարի նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ, երգահան, փիլիսոփա և մեկնիչ սուրբ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ հայրապետի մատենագրական ժառանգության չափածո երկերը։  Շնորհալու

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն պատկերագիրք: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարները՝ Հրայր Բազե Խաչերյանի:

Կիսվել

«ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N 25

«Բանբեր Մատենադարանի», Հ.25 Մաշտոցի անվան հին ձեռագրերի ին-տ.- Եր.:«Նաիրի» հրատ., 2018:  Լույս է տեսել «Բանբեր Մատենադարանի» հանդեսի հոբելյանական 25-րդ համարը:  «Բանբեր Մատենադարանի» հանդեսի սույն համարում ընդգրկված է «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ (17 հոկտեմբերի, 2017) և «Տպագրության Մարգարիտ» (19 սեպտեմբերի, 2017) միջազգային գիտաժողովների նյութերի ընտրանի, ինչպես նաև պատմաբանասիրական, արվեստաբանական և միջնադարյան բնագիտության այլևայլ հարցերի նվիրված հոդվածներ և

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն ԳՊԿ ֆինանսական աջակցությամբ լույս է ընծայել «Երիտասարդական 3-րդ գիտաժողովի զեկուցումներ» ժողովածուն («Արմավ» հրատարակչություն), որն ընդգրկում է 2017 թ. նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում կայացած «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ի ընթացքում ներկայացված զեկուցումների ընտրանին: Ժողովածուում տեղ են գտել 24 գիտական հոդվածներ, որոնք առնչվում են հայագիտության տարբեր ոլորտներին` աղբյուրագիտությանը, ձեռագրագիտությանը, պատմագիտությանը, արվեստաբանությանը, լեզվաբանությանը, աստվածաբանությանը և այլն:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱՆԴԱՊԱՀ ԳԵՎՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՎԱՀԱՆ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԱՍՏԱՄԵԱՆՑ, ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ» ԳԻՐՔԸ

Վահան ծայրագոյն վարդապետ Բաստամեանց, Տարեգրութիւն, Ս. Էջմիածին, 1872-1880 թթ., Աշխատասիրութեամբ՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2018, 456+2 ներդիր էջ:  Վահան Ծ.վրդ. Բաստամեանցի Տարեգրութեան սկզբի մասն իր կեանքի՝ կրօնաւոր դառնալուն նախորդած շրջանի (1842-1872 թթ.) համառօտ պատմութիւնը կամ իր կենսագրականն է եւ նման է յիշողութեամբ պատմուած նախաբանի: Բուն Տարեգրութիւնը օրագրական ձեւով մանրամասն ներկայացնում է Մայր

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի Արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի՝ «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գիրքը: Գիրքը հրատարակվել է ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ: Գրքում Երևանի Մատենադարանի ձեռագրերի հավաքածուի հիման վրա ներկայացված է հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը, բերված են ԺԸ դ. Բ կեսին ստեղծված կաշվե կազմերի նմուշներ:Գիրքը նախատեսված է

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ» ԵՎ «ԶՈՐԱՎՈՐ ՍՐԲԵՐ» ԳՐՔԵՐԸ

«ԶԻՆՎՈՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ», աշխատասիրությամբ՝ Լուսինե Թումանյանի, Մաս առաջին, Երևան, 2017, 128 էջ:   Գրքի Առաջին հատորը նվիրված է 20-րդ դարասկզբին հանուն Հայրենիքի ազատության մղվող պայքարում հայ հոգևորականների ստանձնած բացառիկ առաքելությանը: Հայրենիքի և Եկեղեցու պաշտպանության սրբազան գործին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի Արևելյան և Արևմտյան հատվածների հոգևորականության բոլոր դասերը: Նրանց պայքարը ծավալվել է և՛ ռազմի դաշտում, և՛

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐԾՐՈՒՆԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԽՆԴԻՐՆԵՐ. 1.ՀԵՔԻԱԹ 2.ԽԱՉՔԱՐ»  ԳԻՐՔԸ

Արծրունի Սահակյան, Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1. Հեքիաթ 2. Խաչքար: Գիրք 1-2/ Ա.Սահակյան.-Եր.: Նաիրի,2017.-292 էջ:     Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի գիտական խորհուրդների որոշմամբ, «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ լույս է տեսել Մատենադարանի Միջնադարյան ժողովրդական մշակույթի աղբյուրների հետազոտման գիտական խմբի ղեկավար, պատմագիտության և բանասիրության դոկտոր Արծրունի Սահակյանի «Միջնադարյան ժողովրդական մշակույթ. Աղբյուրներ

Կիսվել