Յոս Վայտենբերգի հիշատակին նվիրված ժողովածու

2019 թ. տարեմտին «Peeters» բելգիական հեղինակավոր հրատարակչության Hebrew University Armenian Studies մասնաճյուղը լույս ընծայեց անվանի գիտնական՝ հայագետ, խեթագետ, Լեյդենի համալսարանի հայագիտության պրոֆեսոր (1994-2009), «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցութեան» (Association Internationale des Etudes Armeniennes) համահիմնադիր և նախագահ, հայ և հնդեվրոպական լեզվաբանության համաշխարհային մեծության գիտնական Յոս Վայտենբերգի հիշատակին նվիրված երկար սպասված ժողովածուն: Ի սկզբանե այն նախատեսված էր որպես

Կիսվել

ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ ԺԴ ԴԱՐ, ՄԱՍՆ Բ (1326- 1350 ԹԹ.)

Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԴ դար, մասն Բ (1326- 1350 թթ.), կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա.Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, Երևան, 2020 (616 էջ):   Ժողովածուն ընդգրկում է 1326-1350 թվականներին գրված հայերեն ձեռագրերի հիշատակարանները, որոնց մի մասը հրատարակել է Լևոն Խաչիկյանը (1918-1982) «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գրքում (1950 թ.), մյուս մասը լրացրել

Կիսվել

ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՎԱՆԱ ԼՃԻ ԿՂԶԻՆԵՐԻ ՎԱՆՔԵՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լուսինե Թումանյանի «Վանա լճի կղզիների վանքերի գրչության կենտրոնները» խորագրով աշխատությունը: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը:   Գրքում Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիների վանքերը ներկայացված են որպես գրչության կենտրոններ, ամբողջացված է նրանցից մեզ հայտնի ձեռագրական ժառանգությունը, և կազմված

Կիսվել

ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ»

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանի նոր ուսումնասիրությունը՝ «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» խորագրով: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը: Գրքում ուսումնասիրված է հայ միջնադարյան գրչաշխարհում լայն տարածում ունեցած հիշատակարանագրության ավանդույթը, քննության են առնված հայերեն հիշատակարանների հիմնական բաղադրատարրերը, դրանց արտահայտման տարաբնույթ եղանակներն ու կաղապարային

Կիսվել

Նոր հրատարակություն

Լույս է տեսել “Cilician Armenia In The Perceptions Of Adjacent Political Entities” (Կիլիկյան Հայաստանը սահմանակից պետական միավորների ընկալումներում) պատմաբանասիրական ժողովածուն: Գիրքը տպվել է «Գիտություն» հրատարակչությունում ամերիկյան Դոլորես Զոհրաբ Լիբման հիմնադրամի հովանավորությամբ: Ներկա հրատարակությունը հեղինակների՝ Ազատ  Բոզոյան (խմբագիր), Վահան Տեր-Ղևոնդյան, Ռուստամ  Շուքուրով, Գագիկ  Դանիելյան, 2016թ.-ի աշխատության անգլերեն տարբերակն է: Թարգմանությունը կատարել է  Անահիտ Մարտիրոսյանը, անգլերեն տարբերակի

Կիսվել

Կարեն Յուզբաշյանի հիշատակին նվիրված

Սեպտեմբերի 28-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Armenia Between Byzantium and the Orient (Հայաստանը Բյուզանդիայի և Արևելքի միջև)» եռալեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է հեղինակավոր «Բրիլ» հրատարակչության կողմից և նվիրված է հայ պատմաբան, հայագետ-բյուզանդագետ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյանի հիշատակին:Գրքի խմբագիրները՝ Կորնելիա Հորնը, Ալեքսեյ Օստրովսկին, մանրամասն ներկայացրեցին հավաքածուի մեջ ներառված հոդվածները: Խոսքով հանդես

Կիսվել

Նոր հրատարակություն

Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Հովհան Դամասկացու «Դիալեկտիկա» երկի հայերեն թարգմանությունները (հունարենից, և վրացերենից) պարունակող հատորը՝ Հովհան Դամասկացի. Հայերեն թարգմանված երկեր շարքում, հատոր Ա՝ Դիալեկտիկա, քննական բնագրեր և ուսումնասիրություն, Երևան, Մատենադարան, 2019, 317 էջ): Ուղղափառ եկեղեցու հայր Հովհան Դամասկացու հայերեն անտիպ պատկառելի ժառանգությունը, որ ծրագրվում է հրատարակել

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել «Բանբեր Մատենադարանի» հանդեսի 26-րդ համարը: Սույն համարում ընդգրկված են միջնադարագիտությանը վերաբերող հոդվածներ: Մաշտոցյան Մատենադարանը և «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը երախտագիտություն են հայտնում «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին  սույն հրատարակությանը աջակցելու համար:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԻԱ ՀԱՏՈՐԸ

ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ, ԻԱ հատոր, ԺԲ դար, ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ, գիրք Ա, չափածո երկեր, կազմեց և խմբագրեց ԳՈՒՐԳԷՆ ԳԱՍՊԱՐԵԱՆԸ, Երևան, 2018, 1362 էջ   Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԻԱ հատորը, որ ներկայացնում է ԺԲ դարի նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ, երգահան, փիլիսոփա և մեկնիչ սուրբ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ հայրապետի մատենագրական ժառանգության չափածո երկերը։  Շնորհալու

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն պատկերագիրք: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարները՝ Հրայր Բազե Խաչերյանի:

Կիսվել