«ՄԵԿ ՏԱՐՎԱ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մաշտոցյան Մատենադարանում Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում բացվել է «Մեկ տարվա հավերժություն» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են վերջին մեկ տարում կենտրոնին հանձնված եզակի ձեռագրեր, հնատիպ գրքեր, լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր: Մատենադարանի ֆոնդերը համալրվել են նաև նոր բացառիկ նվիրատվություններով, այդ թվում՝ 17-րդ դարի «Ժողովածու» ձեռագրով և արժեքավոր տպագիր գրքերով:

Կիսվել

3-ՐԴ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «1 ՏԱՐՎԱ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ-Գ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատյաններն ու արժեքավոր հրատարակությունները հանձնել են «Կերոն» զարգացման հիմնադրամը, Հակոբյան ընտանիքը, Էրին Փինյոնը և Բոռնա Իզադփանը: Մատենադարանն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Մատյանների տունդարձը» արշավին միանալու համար:

Կիսվել

«ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ»․ BIBLIOTECA NACIONAL DE ESPAÑA ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ 2026թ․-ի մարտի 26-ին բացված ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան գրադարանի տնօրեն Օսկար Արոյո Օրտեգան, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղար Ջորջի Մարթի Գրաուն, Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը։ Գրադարանի տնօրենը մասնավորաբար նշեց, որ հայկական

Կիսվել

«ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԱՆՁԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Աստվածաշունչ, 1654–1660 թթ., ԿոստանդնուպոլիսԳրիչ՝ Թամուր դպիր ԱկնեցիԾաղկող՝ Մարկոս Պատկերահան Իսպանիայի ազգային գրադարանը հիմնադրել է Ֆիլիպ V-ը՝ 1712 թվականին։ Այսօր նա Իսպանիայի կարևորագույն և ամենից խոշոր հանրային գրադարանն է: Մանրամասներն՝ այստեղ:

Կիսվել

«ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ» ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Շուրիշկանի հրաշագործ Ավետարան Հայոց պատմության մեջ բազում վկայություններ կան փրկության ուղի անցած Ավետարանների ու ձեռագիր մատյանների մասին, որոնցից է Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։Հայերի 1603-1604թթ. բռնագաղթի ժամանակ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Ցուցադրության հայեցակարգի առանցքում գեղանկարներն են։ Մատենադարանում պահվող գեղանկարները ձևավորվել են ժամանակի ընթացքում՝ համալրվելով տարբեր աղբյուրներից։ Դրանք Մատենադարան են հասել անհատական ֆոնդերի միջոցով, նվիրատվությունների արդյունքում, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ձեռքբերումների շնորհիվ։ Այս բազմազան ուղիները պայմանավորել են հավաքածուի ոճական և ժանրային լայն ընդգրկումը՝ արտացոլելով տարբեր ժամանակաշրջանների ու գեղարվեստական մտածողությունների շերտեր։ «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրությունը բացահայտում

Կիսվել

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ». ԱՆԾԱՆՈԹ ՀԱՎԱՔԱԾՈՒ, ՀԱՏԸՆՏԻՐ ՆՄՈՒՇՆԵՐ

«Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության հայեցակարգի առանցքում գեղանկարներն են։ Ցուցադրությունը բացահայտում է Մատենադարանի մինչ այժմ երբևէ չուսումնասիրված և չհանրայնացված կողմը։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼՈՒՍԱԲԵՐ ՊԱՏԿԵՐՆԵՐ. ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Ցուցադրության շրջանակում ներկայացված են ձեռագիր մատյաններ, արխիվային փաստաթղթեր, հնատիպ գրքեր, ժապավինաձև հմայիլներ և ինքնատիպ ձեռագրակազմեր։ Ցուցանմուշների գաղափարական և պատկերագրական առանցքում հրեշտակների կերպարն է, որը ներկայացված է ինչպես կանոնիկ, այնպես էլ հազվադեպ հանդիպող պատկերագրական լուծումներով:

Կիսվել

ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ-ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Մխիթարի Գոշի «Գիրք դատաստանի» աշխատության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության շտեմարան ներառվելու կապակցությամբ կազմակերպված երկօրյա միջազգային գիտաժողովի շրջանակում իրադարձություն է Զմմառի պատրիարքական կղերի միաբանությունից Մատենադարան տեղափոխված՝ «Գիրք դատաստանի» կոթողային աշխատության հնագույն ամբողջական օրինակի ցուցադրությունը: Շուրջ երեք հարյուրամյակ մատյանը չի լքել միաբանությունը: Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, արտասահմանից

Կիսվել