ԳԷՈՐԳ Պ․ ՅԱԿՈԲԵԱՆԸ՝ «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԻՍԹԱՆՊՈՒԼԱՀԱՅ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ» ՄԵԾԱԾԱՎԱԼ ՀԱՏՈՐՅԱԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ 21 ԼՈՒՍԱՆԿԱՐ ԵՎ 3 ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Գէորգ Պ.Յակոբեանի «Պատմություն Իսթանպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատությիվններու» մեծածավալ հատորյակը ստամբուլահայ դպրոցների պատմության քսանամյա քրտնաջան ուսումնասիրությունների արդյունք է: Հեղինակը 5 մասանոց աշխատությունում պատմական ընդհանուր ակնարկ է կատարել, ներկայացրել պոլսահայ կրթական շարժման ծագումը 1790թ-ից մինչև 1923թ-ը, ինչպես նաև Թուրքիայի հանրապետության շրջանում, երկու դարերի ընթացքում գոյություն ունեցող բոլոր դպրոցների և աշակերտության վիճակագրությունները:

Կիսվել

ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՋԱՎԱԽՔԻՑ ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ԱՅՍՕՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ Է ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՈՒՆՔԸ` ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ, ՎԵՆԵՏԻԿ, ՏՊԱՐԱՆ` ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐԻ ՀԱՆՈՒՆ ԱՆՏՈՆԻ ԲՈՐՏՈԼԻԻ, 1789Թ.։

1830թ-ին Էրզրումից Ախալցխայի Նորաշեն գյուղ գաղթած հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը։ Պապից ժառանգած Կտակարանն իրեն փոխանցել է մայրը: Տարիներ անց, Գրիգոր Եղիազարյանը որոշում է կայացրել թանկարժեք մասունքը` հնատիպ նկարազարդ Ավետարանը, պահ տալ Մատենադարանին, քանզի համարում է, որ գիրն այդպես ավելի ապահով ու խնամված կլինի։ Իր արարքով նվիրատուն ընդգծել է Հայոց ձեռագրապահոցի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐԻՑ` ՓԱՐԻԶԱԲՆԱԿ ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Փարիզաբնակ Ռաֆայել Մարկոսյանը Մատենադարանի մեծանուն նվիրատուներից է: Նա ընծայաբերել է շուրջ 36 միավորից բաղկացած հին գրչագրերի հավաքածու, որն իր մահվանից առաջ (1922թ.) կտակել էր Հայստանին: Մարկոսյանի հավաքածուն հայ ժողովրդի հարուստ մշակույթի խոսուն վկան է: Այն ներառում է և՛ Ավետարան ու Մաշտոց, և՛ Տոնացույց ու Մանրուսմունք, Անանիա Շիրակացու ինքնակենսագրության ու թվաբանության խնդիրների գրքեր, Գրիգոր Նարեկացու, Ներսես

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մատենադարանի պատվիրակության Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Վերապատվելի Նշան և Մարիա Բագգալյանները Մատենադարանին են ընծայաբերել երկու մեծարժեք ձեռագիր և մեկ հնատիպ գիրք։ Տնօրենության հրավերով ս․թ․ օգոստոսին նվիրատուները կայցելեն Հայաստան՝ մասնակցելու ձեռագրերի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը։ Հաջորդ արժեքավոր ձեռքբերումը նշանավոր հայագետ, արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային փաստաթղթերն են, որոնք Մատենադարանին հանձնեց հայտնի արվեստաբան Սիլվիա

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԱԼԻՆ ԷԼՄԱՅԱՆԻ ՄԵԾԱՐԺԵՔ ԱՐԽԻՎՈՎ

Ալին Էլմայանը (1930-2020) արևմտահայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Զարուհի Պահրիի (1880-1956) ժառանգներից է, որը 1915 թ. եղեռնից հետո տեղափոխվել էր Փարիզ: Ալինը երիտասարդ տարիներից աշխատակցել է ֆրանսիական մշակութային մամուլին՝ որպես գեղարվեստական խմբագիր և ձևավորող: Դեռևս 1949 թվականին Օլիվիե Պերինում աշխատանքի ընդունվելով որպես խմբագրի օգնական՝ Ալին Էլմայանը ստանձնել է ստեղծագործությունների գեղարվեստական ձևավորման աշխատանքները: Նրա ղեկավարությամբ և

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Փարիզի Բարձրագույն և Վերաքննիչ դատարանների պատվավոր փորձագետ Հարություն Կյուլյանն ու նրա ընտանիքը Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերել են նշանավոր քարտեզագետ, ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահ, «Սամուէլ-Մուրատ» վարժարանի աշխարհիկ տնօրեն և ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Զատիկ Խանզադյանի «Հայաստանի պատմական քարտեզագրություն» արժեքավոր ատլասը: Զատիկ Խանզադյանը հեղինակել է Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության ներկայացրած պատմական Հայաստանի քարտեզը: Զատիկ Խանզադյանի

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

2022 թվականի սեպտեմբերի 29-ին Նոր Ջուղայի հայկական դպրոցի հայերենի վաստակավոր ուսուցիչ և ազգագրագետ Տիգրան Աբգարյանցի թոռը՝ Վահագն Աբգարյանցը (ԱՄՆ), Ավո Հովհաննիսյանի միջոցով Մաշտոցյան Մատենադարանին է նվիրել 103 միավոր արխիվային փաստաթղթեր, որոնք զետեղվել են Ավո Հովհաննիսյանի ֆոնդում։ Նվիրատվության մեջ ընգրկված արխիվային փաստաթղթերը Նոր Ջուղայի հայ համայնքի պատմության ուսումնասիրության համար կարևոր աղբյուրներ են: Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԻ ԿՈՂՄԻՑ

Այս օրերին Մատենադարանի հյուրն է անվանի հայագետ Մայքլ Սթոունը Երուսաղեմի Եբրայական համալսարանից: Նա, ինչպես տարիներ շարունակ, ուսումնասիրում է հայերեն ձեռագրեր և նոր արժեքավոր բնագրեր գտնում:Այս այցի ընթացքում Մայքլ Սթոունը Մատենադարանին նվիրաբերեց Album of Armenian Paleography (հրատարակվել է 2002 թ., 2006-ին լույս է տեսել հայերեն թարգմանությունը՝ Հայ հնագրության ալբոմ) շքեղ գրքի համար արված՝ հայերեն ձեռագրերի բազմաթիվ

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՄԱՅԻԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՒՍ ԵՐԿՈՒՍՈՎ

Ապրիլի 26-ին քարտեզագետ Ռուբեն Գալչյանը Մատենադարանին նվիրեց երկու ժապավենաձև հմայիլ։ Ձեռագիր հմայիլը թվագրվում է 18-րդ դար, հնատիպը՝ 1717 թ. (Կ.Պոլիս, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարան)։ Հմայիլը զարդարում են առաջին հայ փորագրանկարիչ Գրիգոր Մարզվանեցու ստեղծագործությունները։

Կիսվել

Նվիրատվություն

Այսօր Մաշտոցյան Մատենադարանին Արմինա Մանուկյանը նվիրաբերեց 19-րդ դարավերջի չինական (Կանտոն) մանրանկարչության նմուշների ժողովածուն և 1913թ. արժեքավոր գիրքը։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց Արմինա Մանուկյանին և հանձնեց շնորհակալագիր:

Կիսվել