ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻԱԿ ՆՄԱՆԱՏԻՊ ԿԱՌՈՒՅՑՆ Է ԵՎ ՈՒՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՓՈՐՁ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅՏՆԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ
Հայկական ձեռագրերի փրկության ու դրանց նոր շունչ հաղորդելու գործում բաժինն անգնահատելի դերակատարություն է ունեցել. օգնել է Երուսաղեմի, Հալեպի, Անթիլիասի, Զմմառի, Ջուղայի հայկական հավաքածուների պահոցներին: Ձեռագրերի կոնսերվացման ու վերականգնման հերթական առաջարկը Մատենադարանը ստացել է 2023-ին Ուոթերթաունի Ամերիկայի Հայկական թանգարանից, որը ԱՄՆ-ում հայ արվեստի նմուշներ ունեցող ամենամեծ հաստատությունն է: Bank of America-ի՝ 2023թ. տրամադրած դրամաշնորհային ծրագրի շնորհիվ