ԱՎԵՏԱՐԱՆ, 1684 Թ., ԿԱՖԱ
Գրիչ, ծաղկող՝ Նիկողոս երեց Մելանավոր Ղրիմի դպրոցը հայ մանրանկարչության նշանավոր կենտրոններից է: Դեռևս Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո հայերի մի ստվար զանգված հաստատվում է Ղրիմում (հիմնականում՝ 14-րդ դարի վերջին)` իր հետ տանելով նաև ձեռագրեր: Ղրիմի հայ մանրանկարիչներն սկսում են ընդօրինակություններ անել նաև կիլիկյան մատյաններից: Իսկ 17-րդ դարի Ղրիմի հայկական գրչակենտրոններում ձեռագիր գրքի նկարազարդման արվեստն ապրում