ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԻԱԿ ՆՄԱՆԱՏԻՊ ԿԱՌՈՒՅՑՆ Է ԵՎ ՈՒՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ՓՈՐՁ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅՏՆԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ

Հայկական ձեռագրերի փրկության ու դրանց նոր շունչ հաղորդելու գործում բաժինն անգնահատելի դերակատարություն է ունեցել. օգնել է Երուսաղեմի, Հալեպի, Անթիլիասի, Զմմառի, Ջուղայի հայկական հավաքածուների պահոցներին: Ձեռագրերի կոնսերվացման ու վերականգնման հերթական առաջարկը Մատենադարանը ստացել է 2023-ին Ուոթերթաունի Ամերիկայի Հայկական թանգարանից, որը ԱՄՆ-ում հայ արվեստի նմուշներ ունեցող ամենամեծ հաստատությունն է: Bank of America-ի՝ 2023թ. տրամադրած դրամաշնորհային ծրագրի շնորհիվ

Կիսվել

ԱՎԵՏԱՐԱՆ, 1684 Թ., ԿԱՖԱ

Գրիչ, ծաղկող՝ Նիկողոս երեց Մելանավոր Ղրիմի դպրոցը հայ մանրանկարչության նշանավոր կենտրոններից է: Դեռևս Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո հայերի մի ստվար զանգված հաստատվում է Ղրիմում (հիմնականում՝ 14-րդ դարի վերջին)` իր հետ տանելով նաև ձեռագրեր: Ղրիմի հայ մանրանկարիչներն սկսում են ընդօրինակություններ անել նաև կիլիկյան մատյաններից: Իսկ 17-րդ դարի Ղրիմի հայկական գրչակենտրոններում ձեռագիր գրքի նկարազարդման արվեստն ապրում

Կիսվել

«ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանի Ընծայաբերման սրահում տեղի է ունեցել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալների շնորհանդեսը։ Մատենադարանի և «47 դիզայն» ընկերության համագործակցությամբ ստեղծված հուշամեդալներից յուրաքանչյուրը հատվել է խորհրդանշական 405 համարակալված օրինակով։ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալները հնարավոր է ձեռքբերել միայն Մատենադարանում։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՄԵՀԴԻ ՍՈԲՀԱՆԻՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿՑՈՐԴ ՄՈՒՀԱՄՄԵԴ ԱՍԱԴԻ ՄՈՎԱՀԵԴԸ

Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի օրակարգը, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու նախատեսվող համատեղ միջոցառումները։ Տնօրենը

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ ՕՔՍՖՈՐԴՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ

Մատենադարանի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյանը Օքսֆորդում մասնակցել է «Նիկիական և Նիկիա-Կոստանդնուպոլսյան հանգանակը։ Լարվածություն, մերձեցումներ և արդյունքներ» գիտաժողովին, որը կազմակերպվել է Օքսֆորդի Կրոնի և մշակույթի կենտրոնի, Ռեջենթս Փարք քոլեջի, Բոլոնիայի Կրոնագիտության հիմնադրամի և Օքսֆորդի Ֆրանսիական տան կողմից։ Աշխատաժողովը նվիրված էր Նիկիական հանգանակի ընդունման 17-րդ հարյուրամյակին, և միտված էր քննարկելու անցյալում և ներկայում Նիկիական և Նիկիա-Կոստանդնուպոլսյան հանգանակների

Կիսվել

ՀԱՍՏԱՏՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ՝ 2023-Ի ԳԻՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի՝ 2023 թ. գիտական ու գիտատեխնիկական գործունեության հաշվետվությունը:Տնօրենի կառավարման շրջանում ավելի քան 200 մլն դրամ է ներգրավվել պետական և մասնավոր աղբյուրներից՝ ձեռագրական հավաքածուների համալրման, գիտական ու գիտատեխնիկական գործունեությունը խթանող պայմանների բարելավման համար:Գրեթե բոլոր ուղղություններով արձանագրվել է ցուցանիշների աճ: Կրկնապատկվել է գիտական զեկուցումների քանակը, ակտիվացել են միջազգային համագործակցությունը և գործուղումները:Շուրջ 25000-ով

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԳԱԱ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐ, ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՅՈՒՐԻ ՍՈՒՎԱՐՅԱՆԸ

Մատենադարան է այցելել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, նախագահության անդամ Յուրի Սուվարյանը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Յուրի Սուվարյանին է ներկայացրել Մատենադարանում բացված նոր ցուցադրությունները, գիտացուցադրական ոլորտում տնօրենության նախաձեռնած բարեփոխումները, քննարկել են հայագիտության ոլորտում 2024թ.-ին նախատեսվող կարևորագույն ծրագրերում համագործակցության ձևաչափերը:

Կիսվել

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

ՀՀ կառավարության որոշմամբ Մատենադարանին է տրամադրվել 50 մլն ՀՀ դրամ՝ օդի սառեցման նոր համակարգ ձեռք բերելու նպատակով: Համակարգն ունի կենսական նշանակություն, քանի որ ապահովելու է ոչ միայն բարենպաստ աշխատանքային պայմաններ, այլև՝ պահոցներում անհրաժեշտ ջերմախոնավային միջավայր: Ենթակառուցվածքների արդիականացման համատեքստում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ, տեղադրվել են Մատենադարանի թվային տվյալների պահպանման համակարգի ջերմային կարգավորման նոր սարքավորումներ: Ամերիկաբնակ բարերարներ

Կիսվել

ԱՎԵՏԱՐԱՆ, 1588 Թ., ԹՎԱՆՃ ԳՅՈՒՂ (ԿԱՐԻՆ)

Ծաղկող՝ Առաքել Գեղամեցի Կարինի Թվանճ անապատում և Վայոց ձորում ստեղծագործած, «Արղութեցի մեծ ազգից» սերած Առաքել Գեղամեցին ուշ միջնադարի հայ մանրանկարչության առավել ուշագրավ ներկայացուցիչներից է, որի մանրանկարները հաճախ աչքի են ընկնում ինքնատիպ պատկերագրությամբ, կենցաղային մի շարք արտասովոր մանրամասներով, զարդաձևերի առկայությամբ և գունագեղությամբ: Այս Ավետարանում զետեղված Ծննդոց տեսարանը բացառություն չէ: Բեթղեհեմյան քարայրի կապույտ խորքում Աստվածամայրն է՝ ծնկներն

Կիսվել

«ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 12-14-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԿԻԼԻԿՅԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հունվարի 12-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանի տնօրինության կողմից հայտարարված բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի շրջանակում տեղի կունենա դասախոսություն՝ «Ներսես Շնորհալու աստվածաբանությունը և 12-14-րդ դարերի կիլիկյան մանրանկարչությունը» թեմայով։ Բանախոս՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող, ա.գ.թ. Էդդա Վարդանյան։Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարեն պ․գ․դ․ Վահան Տեր-Ղևոնդյանը, պ.գ․ թ․ Արմինե Մելքոնյանը։ Նիստավար՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող Աննա Օհանջանյան։ Դասախոսությունը տեղի կունենա Մատենադարանի տեսասրահում։Տևողությունը՝

Կիսվել