ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում Մատենադարանի և Լեհաստանի Հայկական ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով սահմանվում են երկկողմ գործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հուշագիրը ստորագրեցին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Հայկական ինստիտուտի նախագահ, պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը: Հիշեցնենք, որ Մատենադարանի տնօրենն ընտրվել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանի Սադոկ Բարոնչի անվան Հայագիտական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Առաջիկայում










