ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԺՆևԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ

Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.դ. Արսեն Հարությունյանը ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհով իրականացվող «Հայ տիկնայք ըստ միջնադարյան բնագրերի և պատկերների» (25RG-6E029) թեմայի շրջանակում դասախոսություն է ներկայացրել Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնում:

Դասախոսության թեման՝ «Հայ ազնվազարմ կանանց միջնադարյան մեկենասությունից՝ վիմական արձանագրություն», վիմագրական սկզբնաղբյուրների հիմամբ լուսաբանում է հայ տիկնանց շինարարական և նվիրատվական առաքելությունը միջնադարի վաղ և զարգացած շրջափուլերում (5-14-րդ դդ.)՝ կարևորելով նաև մեկենասության առիթով վիմագիր կազմելու ավանդույթը Հայկական լեռնաշխարհում:

Դասախոսությունը վարել և նախաբանով է հանդես եկել նաև ծրագրի օտարերկրյա գործընկեր, պրոֆ. Վալենտինա Կալցոլարին:

Դասախոսությանը հաջորդել է քննարկում, արվել են առաջարկներ հետագա համագործակցության համար:


Կիսվել