ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ «ԱՐՑԱԽԻ ԵՎ ՈՒՏԻՔԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԳՐՔԻ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» գրքի անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունների թվային տարբերակներն արդեն հասանելի են Մատենադարանի Թվային գրադարանում:
«Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» գրքի անգլերեն և ֆրանսերեն թարգմանությունների թվային տարբերակներն արդեն հասանելի են Մատենադարանի Թվային գրադարանում:
Դասախոսություն՝ նվիրված հախճապակու և ճենապակու ստեղծման և զարգացման պատմությանը, Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված 18-րդ դարի սեղանի զարդաքանդակ մրգամանի վերականգնման մի շարք առանձնահատկություններին։ Դասախոսության ավարտին նախատեսվում է ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմի դիտում և շրջայց վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։ Բանախոսն է Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ
Մաշտոցյան Մատենադարանը հայ մշակույթի պահպանման և հանրահռչակման խոշորագույն կենտրոններից մեկն է։ Այն իր հարուստ հավաքածուով և պատմական նշանակությամբ ամեն տարի հազարավոր այցելուների է հյուրընկալել, որոնք հիացել են Մատենադարանի շենքի ներքին և արտաքին հարդարանքով, ցուցանմուշներով և բազմաթիվ լուսանկարներ են ստեղծել։ Այժմ Մատենադարանը հայտարարում է լուսանկարների մրցույթ: Մրցույթի մասնակցության ընդհանուր դրույթներն են՝ ▪ Մրցույթին կարող է մասնակցել
Մատենադարանը հրատարակել է Հովհան Դամասկացու «Աւանդութիւն ուղղափառ հաւատոյ» երկի հայերեն միջնադարյան թարգմանությունը։ Այն հրատարակվել է Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի աշխատասիրությամբ, որպես Հովհան Դամասկացի՝ «Հայերեն թարգմանված երկեր» շարքի Բ հատոր։ Առաջին հատորը՝ «Դիալեկտիկա» տրամաբանական երկի երկու միմյանցից անկախ թարգմանությունները՝ հունարենից և վրացերենից, լույս է տեսել 2019 թ.։ Ուսումնասիրողը մտադիր է Հովհան
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» ապրիլի 18-ին տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը, որոնց մեջ է նաև Մատենադարանի հրատարակած «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ալբոմ-ուսումնասիրության ֆրանսերեն թարգմանությունը:
Մարտի 31-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի նախասրահում տեղի ունեցավ Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանի վերջին հրաժեշտը։ Վաստակաշատ գիտնականի հիշատակին նվիրված և նրա գործունեությունը գնահատող սրտառուչ խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, մատենադարանցիների ավագ սերնդի ներկայացուցիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու
Ապրիլի 1-ին Մատենադարան այցելեց Կալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնո) Հայագիտական բաժնի տնօրեն, դոկտ. Պարլօ Տէր-Մկրտիչեանը, որը 2021 թվականին «Մաշտոց» հիմնադրամի միջոցով Մատենադարանի աշխատակիցների խրախուսման համար հիմնել է «Պարլօ Տէր-Մկրտիչեան» մրցանակը։ Այն նախատեսում է մրցանակ և նյութական միանվագ պարգև երեք անվանակարգում՝ լավագույն գիտահետազոտական աշխատության հեղինակին և բնագրերի հրատարակչին, ինչպես նաև գիտատեխնիկական բնագավառի լավագույն աշխատակցին։Պարլօ Տէր-Մկրտիչեանը հանդիպում ունեցավ
Խորը վշտով հայտնում ենք, որ վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը։Մեր ցավակցությունն ենք հայտնում Գևորգ Տեր-Վարդանյանի ընտանիքի անդամներին, Մատենադարանի աշխատակիցներին, մտերիմներին։ Գևորգ Տեր-Վարդանյանը ծնվել է 1951 թ. հունվարի 9-ին Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 1968 թ. ավարտել է նույն
«Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ» ցուցահանդեսի շրջանակում մարտի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնում վերականգնված` Վարդգես Սուրենյանցի «Ե. Ն. Ջիվելեգովայի դիմանկարի» ստեղծման պատմությանն ու վերականգնման մի շարք առանձնահատկություններին։Բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող Արտաշես Աբրահամյանը։
Chères et chers collègues, Le Comité de l’AIEA a appris que l’actuel directeur du Matenadaran, Dr Vahan Ter-Ghevondian, est parvenu au terme de son mandat, et que le directeur adjoint, Dr Karèn Matévosian, a provisoirement été nommé à ce poste jusqu’aux prochaines élections. Par cette lettre, nous souhaitons exprimer notre profonde estime et notre vive reconnaissance