ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մայիսի 31-ը Մատենադարանում հագեցած օր էր պաշտոնական պատվիրակությունների և հյուրերի այցելությունների առումով։ Մատենադարան այցելեցին՝Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը, Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի գլխավորած պատվիրակությունը, Հայաստանում Թուրքմենստանի օրերի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակությունը՝ Աշխաբադի ձեռագրերի ազգային ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավար, քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը, «Գալուստ Գյուլբենկյան»