Դեկտեմբերի 16-ին Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը հանդես եկավ դասախոսությամբ։ Ներկաները ծանոթացան 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի (Հմր 6765) մանրանկարների վերականգնման աշխատանքներին, դիտեցին ցուցահանդեսի մասին պատմող ֆիլմ և Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին վերականգնման աշխատանքներին նվիրված ցուցասրահում։
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ» ՇԱՐՔԻ 22-ՐԴ ՀԱՏՈՐԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԻԲ հատորը, որը ներկայացնում է Հայոց կաթողիկոս, ԺԲ դարի նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ, բանաստեղծ, շարականագիր, աստվածաբան և մեկնիչ սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մատենագրական ժառանգության մաս կազմող արձակ երկերը՝ թղթերը, սուրբգրային մեկնությունները և խմբագրած թարգմանությունները։ Այսպիսով, Մատենաշարի նախորդ՝ ԻԱ հատորում (2018 թ․) ներկայացված Շնորհալու չափածո երկերի հետ միասին
ԴԱՍԱԽՈՍՈւԹՅՈւՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Դասախոսություն նվիրված 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի մանրանկարների վերականգնմանը Դասախոսություն նվիրված 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի մանրանկարների վերականգնմանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։30-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում գործող ‹‹Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ›› ցուցահանդեսի շրջանակում Մատենադարանի վերականգնման բաժնի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանը հանդես կգա դասախոսությամբ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է. ծանոթացում 17-րդ դարում Սպահանում գրված ձեռագրի (Հմր 6765)
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈԳՇ. Տ․ ԶԱՔԱՐԻԱ Ծ․ՎՐԴ․ԲԱՂՈՒՄՅԱՆԻ «ԿԻՐԱԿՈՍ ԵՐԶՆԿԱՑՈՒ՝ ՍՈՒՐԲ ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑՈՒ ԼՈՒԾՄՈՒՆՔՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծ․ վրդ․ Բաղումյանի՝ «Կիրակոս Երզնկացու՝ Սուրբ Եւագր Պոնտացու լուծմունքները» աշխատությունը, որում ներկայացված են Դ. դարի ճգնակյաց աստվածաբան և խորհրդապաշտ Ս. Եվագր Պոնտացու «Յաղագս Ը. խորհրդոցն» և «Հարիւրաւորք վեցերորդք» երկերի ԺԴ․ դարի րաբունապետ Կիրակոս Երզնկացու լուծմունքների բնագրերը՝ ուշագրավ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ 8-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ս․թ․ դեկտեմբերի 1-3-ը Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված էր անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցեցին երեք տասնյակից ավելի երիտասարդ հետազոտողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններից։ Նկատելի է, որ ամենամյա այս գիտաժողովի մասնակիցների շարքում էին ոչ միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ և ակադեմիական տարբեր հաստատությունների հայցորդներ,
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՀԱՅ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Ավետիս Ավետիսյանի «Հայ արվեստի պատմության էջեր» խորագրով հոդվածների և նյութերի ժողովածուն: Ժողովածուում ամփոփված է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած արվեստաբան Ավետիս Ավետիսյանի (1986-2020 թթ.) անտիպ աշխատությունների ընտրանին, որի բուն ատաղձը հայ արվեստն է` իր տարաբնույթ դրսևորումներով` որմնանկարչություն, ճարտարապետություն, վիմագրություն, քանդակ, լուսանկարչություն, ձեռագրարվեստ: Մեծապես կարևորվում են հայ
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Մատենադարանի Վերականգնման բաժնի նախաձեռնությամբ ցուցահանդեսի շրջանակներում դեկտեմբերի 1-ից մինչև հունիսի 30-ը կկազմակերպվի դասախոսությունների շարք: Երկու շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ հանրությունը հնարավորություն կունենա. Մուտքավճար Ուսանողներ՝ 300 դրամ (միայն ուսանողական քարտը ներկայացնելու դեպքում):Անհատական՝ 3000 դրամ:
ՀՈՄԵՐՈՍ «ԻԼԻԱԿԱՆ»․ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15․00 Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքի մեծ դահլիճում կկայանա անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Հին հունարենից գիրքը թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։ Բանախոսներ՝ Գոհար ՄուրադյանԱրամ ԹոփչյանՀենրիկ ԷդոյանԱրքմենիկ ՆիկողոսյանՀայկ Համբարձումյան
«ԿՈՍՏԱՆԴԻՆ ՄԵԾ ԵՎ ՏՐԴԱՏ ՄԵԾ. ՀԱՅ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒՄ»
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, Մաշտոցյան Մատենադարանի թանգարանում տեղի կունենա «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:Ցուցահանդեսն իրականացվում է Մատենադարանի, «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Միջոցառման հովանավորն է DoubleTree
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի երկարամյա գիտաշխատող՝ 1962 — 1977 թթ. գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան և ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի (1922-2004) աշխատությունների ժողովածուն, նվիրված գիտնականի ծննդյան 100-ամյակին։ Ժողովածուն կազմել և խմբագրել է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը։Գիրքը բաղկացած է երկու մասից՝ առաջինը հիմնականում ձեռագրագիտական, երկրորդը՝ պատմաբանասիրական ուսումնասիրություններ,