«ԱՐՑԱԽԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎ
2021 թ. հունիսի 9-ին տեղի ունեցավ «Արցախի հայկական մշակութային ժառանգությունն ու գերմանացիները» խորագրով առցանց գիտաժողովը (հայերեն և գերմաներեն լեզուներով), որի նպատակն էր հայ-գերմանական համագործակցության շրջանակներում լուսաբանել արցախյան մշակույթը, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակներում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: Գիտաժողովի կազմակերպիչներն էին աստվածաբանության դոկտոր պրոֆեսորներ Մարտին Թամքեն (Գյոթինգենի համալսարան), Անդրեաս Մյուլլերը (Քիլի համալսարան), աստվածաբանության դոկտորներ Դագմար Հելլերը (Բենսհայմի