ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ-ԳԱՆՁԱՍԱՐ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱՄ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼՈՎ
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արցախի մշակույթի զարգացման գործում ներդրած ծանրակշիռ ավանդի համար Մաշտոցյան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանն այսօր պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ Պետական պարգևը Երևանի Մաշտոցյան Մատենադարանում Արամ Թորոսյանին է հանձնել ԱՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։