Լույս է տեսել Հակոբ Փափազյանի հոդվածների երկհատոր ժողովածուն

Մաշտոցյան Մատենադարանը հրատարակել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Փափազյանի հոդվածների ժողովածուն: Առաջին հատորում ընդգրկված են անվանի գիտնականի՝ 1953-1972 թթ. հրապարակած հոդվածները, նվիրված՝ արևելագիտության ու հայագիտության տարբեր ոլորտներին, երկրորդ հատորում՝ արևելագիտության և հայագիտության տարբեր խնդիրներին առնչվող, 1973-1994 թթ. լույս տեսած ուսումնասիրություններից բացի, առանձին ենթաբաժիններով ներկայացված են նաև գիտնականի գրախոսությունները և հրապարակախոսական նյութերը:Ժողովածուի կազմողն է պատմ.

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՍԻ 30-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Սույն ծավալուն համարում ընդգրկված են Նարեկացիական 5-րդ ընթերցումների (2019, 23-24.10) նյութերը, հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի (2019, 20-22.6) երկու զեկուցում, պատմության, բանասիրության և ձեռագրական ժառանգության հարցեր լուսաբանող հոդվածներ, ինչպես նաև հրապարակումներ, գրախոսություն և մահախոսական։Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել

ՀԲԸՄ օժանդակության հերթական ծրագիրը

Մատենադարանի ամենահավատարիմ գործընկերների շարքում իր առանձնահատուկ տեղն ունի Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որի օժանդակությամբ արդեն երկար տարիներ իրականացվում են բազմաթիվ գիտական, կրթական ու մշակութային ծրագրեր:Այս համագործակցության շրջանակում մի կարևոր նախաձեռնության հիմք դրվեց 2013 թ., որի արդյունքում ամեն տարի Մատենադարանի ասպիրանտները կրթաթոշակներ են ստանում՝ հնարավորություն ստանալով լավագույն պայմաններում և՛ աշխատելու, և՛ ուսումը շարունակելու՝ չկտրվելով իրենց

Կիսվել

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Ուտիքի գրչության կենտրոնները» ուսումնասիրությունը

Ձեռագրական, վիմագրական ու մատենագրական աղբյուրների հիման վրա ներկայացվում են հայ գրավոր մշակույթի հնագույն օրրաններից մեկի՝ Մեծ Հայքի Ուտիք նահանգի գրչության կենտրոնները՝ հիշատակարանային բազմաթիվ տվյալների հրապարակմամբ, որոնք լուսաբանում են նահանգի պատմությանը վերաբերող շատ հարցեր:Գրքում նահանգի գավառների պատմությունը և մշակութային, ձեռագրական ժառանգության խնդիրները ներկայացվում են ըստ «Աշխարհացույցի» նրանց զբաղեցրած տարածքների, որոնք հետագա դարերում վարչաքաղաքական փոփոխությունների հետևանքով ունեցել

Կիսվել

Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մատենադարան

Փետրվարի 2-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ֆրանսիայի Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) տնօրեն Շառլ Պերսոնազի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի շրջանակներում եղան նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացան ձեռագրերի վերականգնման աշխատանքերին: Շրջայցի ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկեց գիտական ու գիտատեխնիկական համագործակցության ծրագրեր:

Կիսվել

Մահացել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Հրաչյա Ասմարյանը

Մաշտոցյան Մատենադարանը ցավով տեղեկացնում է, որ մահացել է Արխիվի և արխիվագիտության բաժնի ավագ գիտաշխատող Հրաչյա Աշոտի Ասմարյանը, ծնվ. 1941 թ.։ Վերջին տարիներին Հ. Ասմարյանն ուսումնասիրում էր Մատենադարանի արխիվային ֆոնդում պահվող մեծանուն պատմաբան Լեոյի անտիպ գործերը, հրատարակության էր պատրաստում «Դրվագներ հայ կղերական դիվանագիտության պատմությունից» երկհատոր աշխատությունը, որը Լեոն վերնագրել է՝ «Ներսես Աշտարակեցու ավանդավեպը»։Մեր վշտակցությունն ենք հայտնում

Կիսվել

Իրանի ԱԳ նախարարի տիկնոջ այցը Մաշտոցյան Մատենադարան

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ նախարարի տիկին Գայանե Մոկացյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի

Կիսվել

Նոր հրատարակություն

Լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Բոզոյանի խմբագրությամբ Արևելյան աղբյուրագիտություն ժողովածուի երկրորդ հատորը, որտեղ տեղ են գտել 2019 թ․ հուլիս ամսին տեղի ունեցած «Արևելյան աղբյուրագիտությունը Հայաստանում ԻԱ դարի սկզբին» միջազգային գիտաժողովի նյութերը՝ նվիրված մատենաշարի հիմնադիր, վաստակաշատ հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին: Ժողովածուում ընդգրկված 20 հոդվածները հրապարակված են պարունակած նյութերի ժամանակագրական հերթականությամբ և հեղինակների

Կիսվել

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք Մաշտոցյան Մատենադարանի օտարալեզու բացատրությունների տոմսերի արժեքների փոփոխությունն՝ ընդունված 2020 թ․ մարտի 12-ի, N5 որոշմամբ, որը գործելու է 2021թ․ հունվարի 8-ից։ 1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով – 5000 դրամ11 և ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով – 7000 դրամ Մատենադարանի տնօրինություն

Կիսվել